Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Ինչո՞ւ Ադրբեջանը չէր համաձայնում զինադադարների. պարզաբանում է Ռոբերտ Քոչարյանը

Ըստ Քոչարյանի` այս պատերազմում կարելի էր չպարտվել ու պատերազմը տարածքային նվազագույն կորուստներով ավարտել։

 «5-րդ ալիքի» հետ հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ այս պատերազմում մենք ի վիճակի էինք չպարտվել։ Նրա կարծիքով՝ չպարտվելը կհամարեր բնագիծը պահելը կամ նվազագույն տարածքային կորուստներով պատերազմն ավարտելը։

«Ինչո՞ւ Ադրբեջանը չէր համաձայնում զինադադարների, որովհետև ամեն օր ուներ հաջողություններ»,- ասաց 2-րդ նախագահն ու հավելեց, որ հաջողություններ ունեցող ոչ մի բանակ էլ կանգ չէր առնում։ Հիշեցրեց` 1993-94թթ.-ին իր վրա ահռելի մեծ ճնշումներ կային զինվորների առաջխաղացումը կանգնեցնելու համար, սակայն հաջողություններ ունեցող զինվորը կանգ չի առնում։  

«Մեր ժողովուրդը չի պարտվել, մեր վարչապետն է պարտվել, այդ քաղաքական թիմն է պարտվել այս պատերազմում, որովհետև նրանց քայլերը բերեցին այս վիճակին»,- նշեց Քոչարյանը։




website by Sargssyan