Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական իշխանության տնտեսական դավադրությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երբ հայացք ենք գցում Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի գործունեությանն ու նշանակումներին, հարց է առաջանում՝ Փաշինյանի կառավարության անդամների և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մտավոր ունակություննե՞րն են ցածր, թե՞ նրանք նպատակաուղղված գործում են սեփական պետության դեմ։ Օրերս իր բարոյազրկված իշխանությունը երկարաձգելու համար Փաշինյանը կառավարության կազմի փոփոխություններ նախաձեռնեց, և էկոնոմիկայի նախարար նշանակեց սննդի առաքման մի ընկերության ղեկավար Վահան Քերոբյանին։ Առաջինը, որ աչքի ընկավ վերոնշյալ անձը, հայտարարում էր, որ առաջիկայում «միգուցե» Ադրբեջանի շուկան հասանելի լինի հայկական ապրանքների համար, իսկ Հայաստանի շուկան՝ ադրբեջանական ապրանքների համար: Թերևս մի կողմ դնենք այն հանգամանքը, որ նման միտք արտահայտելը նշանակում էր արդարացնել Արցախի շուրջ նորանշանակ նախարարի «շեֆի» ստորագրած պարտվողական պայմանագրի հետևանքները։ Նրա այս հայտարարությունը փաստացի սորոսական շրջանակների կողմից տարվող «բարի ադրբեջանցիների» և «երկու ժողովուրդների խաղաղ համակեցության» քարոզչության իրականացմանն է ուղղված։ Այսինքն, վերջնականապես հանձնենք Արցախը և հանգիստ առևտուր անենք ադրբեջանցիների հետ: Վահան Քերոբյանի ճշտում-ուղղումները առնվազն ծիծաղելի են՝ անգամ եթե նա օգտագործել է «միգուցե» բառը և նկատի է ունեցել ապագայում նման հնարավորությունը։ Եթե նա չի հասկանում, թե ինչ է նշանակում ադրբեջանական ապրանքների Հայաստանում սպառումը, ապա հարկ ենք համարում պարզաբանել դա։

Նախ՝ ադրբեջանական ապրանքների միջոցով Հայաստանում մեր բնակչության դեմ վտանգավոր դիվերսիաների մեծ հավանականությունը։ Եթե նախարարը չի հիշում, ապա նման դեպք եղավ հեռավոր 1989թ․-ին՝ Խորհրդային Միության գոյության ժամանակ։ Ադրբեջանական Սումգայիթ քաղաքից Հայաստանի թեթև արդյունաբերական ձեռնարկությունների համար ստացված մանրաթելից զանգվածային թունավորումներ տեղի ունեցան, տասնյակներով մարդիկ հայտնվեցին հիվանդանոցներում։

Երկրորդ՝ ադրբեջանական ապրանքներով Հայաստանի շուկան հասանելի դարձնելը նշանակում է ավելի լայն բացել մեր դռները թշնամու առաջ և տնտեսական կախման մեջ գցել մեզ նրանից։ Նման մի բան այժմ տեղի է ունենում հարևան Վրաստանում։ Եթե հիմա առանց կրակոցի հանձնեցինք Քարվաճառը, Քաշաթաղն ու Ակնան, ապա վաղն այդպես Հայաստանը կհանձնենք Վահան Քերոբյանի և նրա նմանների թեթև ձեռքով։ Հարց է առաջանում, եթե թուրքական ապրանքները համարեցինք սպառնալիք մեր ազգային անվտանգության համար, ապա ադրբեջանականները ի՞նչ են՝ սպառնալքի չե՞ն։ Սրան զուգահեռ՝ եթե թուրքական ապրանքներին հեղեղվածությունը խանգարում էր մի շարք ոլորտներում տեղական արտադրություն ստեղծել և զարգացնել, ապա նույն վտանգն առկա է լինելու նաև ադրբեջանական ապրանքների դեպքում։

Փաստացի Քերոբյանն ասում է, որ նաև հայկական ապրանքները կարող են վաճառվել Ադրբեջանում։ Ցանկանում ենք հարց ուղղել՝ իսկապե՞ս։ Եթե սեփական սահմանը առանց ՌԴ օգնության չենք կարողանում պաշտպանել, ապա ինչպե՞ս ենք մեր ապրանքներն առաջ մղելու և մեր արտադրողների շահերը պաշտպանելու Ադրբեջանում։ Որքա՞ն անմեղսունակ պետք է լինել անգամ տեսականորեն նման բանի մասին խոսելու համար։ Ի դեպ, իշխանական պատգամավոր Հայկ Գևորգյանը ևս նույնն է կրկնում՝ ավելի հիմնավոր դարձելով հարցը, թե որն է իմքայլականների գործունեության իրական շարժառիթը՝ մտավոր ունակությունների ցածր լինելը, թե՞ դավաճանական հակումները։ Սա է Նիկոլ Փաշինյանը, նրա պատգամավորները և իբր թե «նորացված» կառավարությունը։ Նրանցից ակնկալիքների փշրանքներ ունեցողները վաղուց արդեն ժամանակն է հրաժարվեն դրանից և միաժամանակ՝ մեր երկիրը աղետի հասցրած այս խմբակից։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

ՄԻՊ-ը Սամվել Վարդանյանին ծեծելու դեպքի առնչությամբ գրություններ կուղարկի դատախազություն` հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջովՔրեական վարույթով պարզելու ենթակա հանգամանքներից է քաղաքացու նկատմամբ քրեական հետապնում նախաձեռնելու, խnշտանգման ենթարկելու և Ալեն Սիմոնյանի հայտարարության միջև կապը․ ԹաթոյանԱրևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ ԲորելՍամվել Վարդանյանին ծեծելու հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվելԻսրայելի վրա Իրանի հարձակման պատասխանատվությունն առաջին հերթին Նեթանյահուի վրա է. ԷրդողանՓաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Լոնդոն«Կորուսյալ հայրենիքի» գործոնը դարձել է դոմինանտ. այն ինքնագիտակցությունը պայմանավորող հիմնական գործոնն է․ ՓաշինյանՀՀ իշխանությունը միջազգային հանրության առջև ձևացնում է ժողովրդավարության առաջընթաց, մինչդեռ կոպտորեն խախտում է մարդու իրավունքները․ հայտարարությունՊուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի միջև խելամիտ զսպվածության հույս է հայտնելՏեղի է ունեցել մի աննախադեպ բան․ սшհմռկեցուցիչ հանցագործություն՝ պետության պատասխանատվության տակ գտնվող քաղաքացու նկատմամբ. փաստաբանՀՀ վարչապետի և իշխանության դեմ ոսկեպարցիների դիմումը շուտով կներկայացվի դատախազություն. Սուրեն ՊետրոսյանՊռոշյանում տեղի են ունենալու պայթեցման աշխատանքներ. փակվելու է մայրուղին․ ՆԳՆՈ՞րն է ոստիկանության մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդելը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը․ Աբրահամյան12-ամյա տղան 40 ժամ մեքենա վարելով փրկել է ընտանիքինՍամվելը եղել է ձեռնաշղթաներով, ոստիկանները բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ իջել են մեքենայից, վայրկյաններ անց եկել են դիմակավորված անձինք․ Մանրամասներ՝ քաղաքացու խոշտանգումիցՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըՌուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված ԴադիվանքիցԱլեն Սիմոնյանի հնչեցրած սպառնալիքներն իրականություն դարձան. Ժողովրդավարության բաստիոնում հարցերն այսպե՞ս են լուծվում Չինաստանի խոսքը Ռուսաստանում կշիռ ունի. Շոլցը Սի Ծինփինին խնդրել է ազդել Մոսկվայի վրաՀՀ-ն պետք է կողմնորոշվի ՀԱՊԿ անդամակցության հարցում. գլխավոր քարտուղարՄԻՊ աշխատակիցները կտեսակցեն ՔՊ-ական պատգամավորին վիրավորած անձին, որին ծեծի են ենթարկելՄենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունում կայացնել ինստիտուտներ. ՓաշինյանԿներկայացնեք, թե ինչ կա էլ քանդելու, պետք է ավարտել. Ավինյանը՝ Նոր Նորքի այգու ինքնակամ շինությունների մասինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերըԲրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Պատմական հիշողությունը, ցեղասպանությունը ուրանալու ոչ մի փորձ նրան չի փոխի. Վերժինե Սվազլյան ԱԱԾ-ի կողմից բերման է ենթարկվել 4 պաշտոնատար անձ Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ Սերբիայում օձը սողացել է խաղադաշտ և երկու անգամ կծել մրցավարին (տեսանյութ) Ինչպես են սևամորթ փոքրիկները հայկական երգով ցնցում աշխարհը․ զվարճալի տեսանյութ ՀՀ-ում կարմրուկի նոր դեպքեր են գրանցվել 85-ամյա ոսկեպարցին՝ ՔՊ-ականներինՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Գուրգեն Ստեփանյանը Բաքվում պահվող գերիներից էԵրկրաշարժ՝ ԹուրքիայումՄիացյալ Նահանգներում հանդես են եկել Հարավային Կովկասի գործերին միջամտելուց հրաժարվելու օգտինՈստիկանների հսկողության տակ գտնվող մարդուն անհայտ կերպարների կողմից ծեծի ենթարկելը հնարավոր է բացառապես ոստիկանության ղեկավարության ցուցումով․ Տիգրան Աթանեսյան Ժամանակն է, որ Ռուսաստանը օգտագործի տնտեսական լծակները, որպեսզի Հայաստանը խելքի գա. ռուս քաղաքագետՎաղը կպայթեցվի ՊՆ նախկին շենքը (տեսանյութ) Ուզում եմ շնորհավորել և հորդորել, որ այլևս իրենք քաղաքականությամբ չզբաղվեն, ոչ մի ապօրինի գործողություն անպատիժ չի մնալու. Վահագն ՉախալյանԴիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի պատճառով ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ՁՊՎ տեղափոխվելիս․ահազանգ Ջերմաստիճանի բարձրացում է սպասվումՌուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու համար. նյութերը դատարանում են Խուզարկություններ Առողջապահության նախարարությունում Լավրովը առաջին անգամ պատմել է Փաշինյանի հանդուգն հարցի ու դրան Պուտինի արձագանքի մասին40+10 հազար դրամ աջակցություն․ ովքե՞ր են շահառուները«Մատաղիսում ծառայող տղեն թագավոր է»․ Սամվել Գևորգյանը վրեժ է լուծել ընկերոջ մահվան համարՈղբերգական դեպք. Մալաթիայի շուկայի տաղավարում տղամարդու մարմին է հայտնաբերվել«Արևմուտքը փորձում է Հայաստանը դարձնել հակառուսական էքսպանսիայի ևս մեկ գործիք»
Ամենադիտված