Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նշանակվում ես, որ ի՞նչ անես»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին հայտնի դարձավ, որ Մանե Թանդիլյանը նշանակվել է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար: Փաստացի կարող ենք արձանագրել, որ նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն փաստաթղթից հետո Արցախում իրավիճակը, մեղմ ասած, միանշանակ չէ: Մենք տեսանք, որ տարբեր պաշտոնյաներ հրաժարականի դիմում ներկայացրեցին, տարբեր կոչեր հնչեցին, բայց նախագահ Արայիկ Հարությունյանը, ըստ էության, մնաց իր պաշտոնին: Ավելին, նա հիմա ազգային համաձայնության կառավարություն է ձևավորում: Ինչպես տեսնում ենք վերջին օրերին, տարբեր նոր նշանակումներ են և վերադասավորումներ: Իրականում քիչ չեն նաև տեսակետները, թե երկրի 80 տոկոսը կորցնելուց հետո, այդ մի փոքր տարածքում ի՞նչ նախագահ, ի՞նչ կառավարություն, բայց ամեն դեպքում, հիմա առաջնայինը եղածը պահելն է, Արցախի քաղաքացիներին օգնելը, համախմբվելը, ոտքի կանգնելը:

Ըստ էության՝ Թանդիլյանը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նշանակվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: Նա այս պաշտոնում աշխատեց կես տարի: Ինչո՞վ աչքի ընկավ Թանդիլյանն այդ ընքացքում: Նշանակումից հետո նա կողմ քվեարկեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, որի դեմ ակտիվորեն պայքարում էր նախկինում և այդ պայքարի առաջամարտիկներից էր: «Սկզբունքային» Թանդիլյանը շտապեց ազատման դիմում գրել և դա պատճառաբանել սույն որոշմամբ, որից հետո Նիկոլ Փաշինյանը կարողացավ համոզել, որ կատարվածը այնքան էլ վատ բան չէ: Նա շարունակեց պաշտոնավարել: Ի դեպ՝ այդ կարճ ընթացքում Թանդիլյանը հասցրեց նաև դատական գործերի մեջ ներքաշվել: Նախ Մանե Թանդիլյանը նշել էր, որ ՍԱՊԾ-ում 55 մլն դրամ խրախուսում է բաշխվել և դա որակել էր որպես անօգուտ պարգևատում, սլաքներ ուղղելով դեպի ՍԱՊԾ նախկին պետ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը:

Հետո պարզվեց, որ բացահայտումը առնվազն հասցեական չէ: Դատախազությունը գործը հարուցել է, բայց որևէ զարգացում չկա: Իսկ ահա Թանդիլյանի՝ «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ի տնօրեն Վահան Զուրաբյանին աշխատանքից ազատելու որոշումը դատարանը հետագայում ճանաչեց ոչ իրավաչափ: Դատարանը պարտավորեցրեց պետությանը վճարել հատուցում Զուրաբյանի միջին աշխատավարձի չափով` սկսած 2018 թվականի հոկտեմբերի 5-ից՝ մինչև աշխատանքում փաստացի վերականգնելու օրը: Ըստ էության՝ աղքատությունը տարեկան 0.5% կամ ավելի չափերով կրճատելու հայտարարություն անելուց վեց ամիս անց Թանդիլյանը թողեց նախարարի պաշտոնը և արտահերթ ընտրությունների արդյունքում դարձավ պատգամավոր և սկսեց քննադատել կառավարության հետագա սոցիալական քաղաքականությունը:

Նշենք, որ Թանդիլյանը մոտավորապես չորս ամիս առաջ վայր դրեց նաև պատգամավորական մանդատը ՝ հայտնելով, որ մեկնում է արտերկիր բուժման նպատակով: Արձանագրենք, որ 45 օր տևած պատերազմի ամբողջ ընթացքում տուժել են Արցախի գրեթե բոլոր քաղաքացիական կառուցվածքները, վնասվել և ավերվել են տներ ու բնակավայրեր, բազմաթիվ քաղաքացիներ կորցրել են տունը, տեղահանվել են: Ազգային ցավի, կորստի ու ցասման հետ մեկտեղ Արցախում անելիքները շատ են, և առաջին հերթին պետք են մարդիկ, ովքեր կարող են դա անել, ովքեր պրոֆեսիոնալ են, փորձառու, որոնք արդյունք են ցույց տվել արդեն:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ռուբլին բարելավվում էՁմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ)«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»ՈՒՂԻՂ․ գերլարված իրավիճակ՝ ՏավուշումКВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Ո՞վ է մահացած 22-ամյա մոպեդավարըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել․ ԱլիևԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Միակողմանի հանձնում՝ հայկական կողմից․ Նաիրի ՀոխիկյանԱհազանգ․ Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Վթարային ջրանջատում է սպասվում․ 24 ժամ ջուր չի լինի«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ ԻրավապաշտպանՍերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվիՈղջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ ՊետդեպարտամենտԲաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատելԱմերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ ԼուկաշենկոՀիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ)Չնայած այն սարսшփներին, որոնց հայ ժողովուրդը բախվել է և շարունակում է բախվել, դրանք չեն կոտրել նրա հավատը, վճռականությունը կամ գոյատևելու կամքը․ ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ ՇիֆՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըՀայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածումՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակինՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ)Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ)Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանՀող հանձնողները և Ցեղասպանությունը ուրացողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԱնհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութՌազմաօդային ուժերում ասել են, թե երբ Patriot հակաօդային պաշտպանության համակարգը կարող է խոցել«Կինժալ»-ինԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ
Ամենադիտված