ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմի կուլիսային բևեռը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս «Նյու Յորք Թայմս»-ը գրել է, որ նոյեմբերի 9-ից առաջ Պուտինը վերջնագիր է ներկայացրել Ադրբեջանին:

«Բաքվի մի շարք աղբյուրների վկայությամբ, Վլադիմիր Պուտինը Ալիևին վերջնագիր է ներկայացել, որ եթե Շուշին գրավելուց հետո Ադրբեջանը շարունակի մարտական գործողությունները, ապա Ռուսաստանը կմիջամտի։ Ըստ այդ աղբյուրների՝ նույն գիշերը Բաքվի բաց տարածքներից մեկում անհայտ մի հրթիռ է ընկել, առանց վնասներ պատճառելու»,- գրել է պարբերականը:

Հիշեցնենք, որ նույն գիշերն, իհարկե, ոչ միայն հրթիռ է ընկել Բաքվում, այլ նաև Հայաստանի ու Նախիջեւանի սահմանին ընկել է ռուսական ռազմակայանի շարասյունն ուղեկցող ռուսական երկու ուղղաթիռներից մեկը: Այն խոցել են ադրբեջանցիները և հայտարարել, որ տեղի է ունեցել թյուրիմացություն և չեն իմացել, որ ուղղաթիռը ռուսական է: Ըստ էության՝ ռուսական ուղղաթիռի խոցումը Մոսկվային տալիս էր պատասխան հարվածի հնարավորություն, և, ինչպես հետո Բաքվի դեսպանին պատասխանել էին ՌԴ ԱԳՆ-ից՝ այդ հարվածը կլիներ կործանարար: Ուղղաթիռի խոցումից մի քանի ժամ անց հայտարարվեց պատերազմի դադարի մասին: Ինչու՞ Պուտինն այդ վերջնագիրն Ալիևին հղեց միայն Շուշիից հետո և ոչ թե դրանից առաջ: Այդ առնչությամբ հայտնի պատմությունը, որ պատմեց Պուտինը հոկտեմբերի 19-20-ի մասին, միամիտների համար է: Եթե Պուտինն ուզում էր և ձեռք էր բերել պատերազմը կանգնեցնելու պայմանավովածություն Ալիևի հետ, ապա Նիկոլ Փաշինյանի հավանություն ստանալը նրա համար լինելու էր տեխնիկայի հարց: Ուրեմն, ինչու՞ միայն Շուշիից հետո, և ոչ թե մինչև Շուշին:

Փորձագիտական շրջանակներում տեսակետ կա, թե Բաքուն միայն Շուշիից հետոյի պայմանով է համաձայնել Արցախ ռուս խաղաղապահների մուտքին: Այնուամենայնիվ, Ռուսաստանն ունի Արցախում իր ռազմական ներկայության Բաքվի ստորագրությունը: Նախօրեին ՀԱՊԿ Վեհաժողովում Նիկոլ Փաշինյանի աջակցության խնդիրը ՀԱՊԿ ղեկավարների առաջ դրվել է ոչ պատահական, Ղազախստանի նախագահի՝ նոյեմբերի 9-ի համաձայնագրի «պատմական» որակման ֆոնին: Խնդիրն անշուշտ Փաշինյանի անձնական կամ քաղաքական ճակատագիրը չէ, Պուտինը ՀԱՊԿ նախագահների առաջ դնում է այդ թվում Բաքվի հարցում Ռուսաստանի ռազմավարական նպատակների աջակցության խնդիրը:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular