ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի նախագահը փորձում է լիցքաթափել ներքին քաղաքական լարվածությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի կարծիքով Արցախի կառավարությունում տեղի ունեցող փոփոխությունները նպատակ ունեն համաձայնության կառավարություն ձևավորելու միջոցով ներքին քաղաքական լարվածությունը լիցքաթափել: Ինչ վերաբերում է Մանե Թանդիլյանին Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշտոնում նշանակելուն, ապա դրա պատճառը, ըստ քաղաքագետի, արհեստավարժ մասնագետի պահանջն է եղել:

«Այս պահին նպատակահարմար է սուր եզրերը հարթելու ճանապարհով գնալ, քանի որ առաջնային խնդիրը ներքին կայունության ապահովումն է: Կայունությունը պետք է պահպանվի, որպեսզի արցախցիների վերադարձի հարցը հարցականի տակ չդրվի»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Է. Օրդուխանյանը:

Խոսելով Արցախում ստեղծված իրողությունների մասին՝ քաղաքագետի դիտարկմամբ Ռուսաստանի մուտքը փոխել է իրողությունները, որի հետ պետք է հաշվի նստել:

«Բացի խաղաղպահ առաքելությունից, հասկանալի է, որ ռուսական ներկայությունը անուղղակիորեն որոշակի քաղաքական ազդեցություն է ունենալու: Եվ այս պայմաններում ես կարծում եմ, որ Ացախում որևէ քաղաքական գործիչ, հաշվի առնելով ներկային իրավիճակը, չի փորձի ներքին կայությունը լարել, հասկանալով, թե դա ինչի կարող է հանգեցնել»,- ասաց Է. Օրդուխանյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular