ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուսանողական մարզական խաղերի շրջականում կայացել է վոլեյբոլի առաջնություն

ՍՊՈՐՏ

Ավարտվել է հայաստանյան բուհերի 17-րդ ուսանողական մարզական խաղերի ծրագրով նախատեսված վոլեյբոլի տղաների առաջնությունը, որը մեկնարկել էր ապրիլի 25-ից: Ուսանողական առաջնությանը մասնակցում էին 10 բուհերի թիմեր՝ բոլորն էլ մայրաքաղաք Երևանից:
3-րդ տեղի համար պայքարում մրցում էին ԵՊՀ և «Պոլիտեխնիկ» ուսանողական թիմերը: Առավել լավ պատրաստված ԵՊՀ-ականները կարողացել են հաղթել մրցակցին 2:0 հաշվով: Ուսանողական մարզական խաղերի ծրագրով նախատեսված վոլեյբոլի տղաների առաջնության չեմպիոնի կոչման համար նախատեսված մրցավեճում հանդիպել էին ՖԿՀՊԻ և ՀՊՏՀ թիմերը: ՖԿՀՊԻ թիմը շատ ավելի լավ է հանդես եկել և հաղթանակով՝ 2:0 հաշվով առավելության է հասել ՀՊՏՀ-ի նկատմամբ:
Առաջնության ավարտին մրցանակային տեղեր գրաված թիմերը Հայաստանի ուսանողական ֆեդերացիայի կողմից պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով և գավաթով: Լավագույն մարզիկներ ճանաչված Արամ Մելքոնյանը (ՀՊՏՀ թիմ) և Արթուր Սաֆարյանը (ԵՊՀ թիմ) Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի կողմից արժանացել են հատուկ մրցանակների:
Գալիք աշնանը ուսանողական մարզական խաղերի շրջանակներում համալսարանական թիմերը մասնակցելու են նաև վոլեյբոլի ուսանողական գավաթի խաղարկությանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular