ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս են վերաբերում ռուսներին և Ռուսաստանին Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի իրադարձություններից հետո

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
autoparus.by-ն գրում է, որ եթե ուշադրություն չդարձնենք «հայկական հարց»-ին և Հեյդար Ալիևի անհատի պաշտամունքին, ապա արտաքին քաղաքականության մեջ Ադրբեջանը լրիվ պրագմատիկ և ադեկվատ երկիր է:
 
Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է և Ադրբեջանի նավթագազային մրցակիցը, նա զենք է վաճառում ադրբեջանցիներին, 2010 թվականին զիջել է Ուրանի-Ուբայի և Խրախ-Ուբայի լեզգիական էքսկլավները, իսկ 2012 թվականին լքել իր վերջին ռազմական օբյեկտը Ադրբեջանում` Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը:
Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքը շուրջ 600 հազար է, այդ թվում այն ադրբեջանցիները, որոնք Ռուսաստանում աշխատանքային միգրանտներ են:
Ադրբեջանում դպրոցական կրթությունը բաժանված է երկու տեսակի. ադրբեջերեն և ռուսերեն բաժիններ: Երկրում կա մոտ 300 երկլեզու և 16 ռուսալեզու դպրոց: Վերջիններս ավելի հեղինակավոր են համարվում:
 
Համացանցի ադրբեջանական հատվածում մեծ քանակությամբ ռուսալեզու մամուլ կա: Նաև հանրային տիրույթում շատ են մշակույթային ռեսուրսները, որոնք ունեն գաղափարական ուղղվածություն և իրականացնում են հայկական «խաբեությունների» կանոնավոր բացահայտումներ: Իսկ երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանին, ապա այդ մասին խոսում են առանց մեծ համակրանքի, բայց միշտ հարգանքով:
Ի դեպ, Ադրբեջանը նախկին ԽՍՀՄ այն երկիրն է, որտեղ Լիտվայից և Էստոնիայից հետո ամենաքիչն են ռուսերեն խոսում: Այնտեղ մարդկանց 60% -ը ռուսերեն չի հասկանում (Բաքվում 30%, Նախիջևանում գրեթե 100%): Ադրբեջանում առավել շփվողները թալիշներն են, բայց նրանք խոսում են հիմնականում առօրյա թեմաներով, սակայն հայերի հասցեին կատակներ, անեկդոտներ և այլ ծաղրալից բաներ, զարմանալիորեն, գործնականում չեն արտահայտում:
 
Ընդհանրապես, ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանն իր արտաքին քաղաքական ուղղվածությունը շեղել է Ռուսաստանից, բայց ոչ դեպի Եվրամիության կամ ԱՄՆ, այլ առաջին հերթին դեպի իր ամենամոտ դաշնակից Թուրքիա: Ի դեպ, ադրբեջանցիները սիրում են դիտել թուրքական հեռուստատեսություն: Բացի այդ, Ադրբեջանը պատրաստակամորեն համագործակցում է Մերձավոր Արևելքի և Մերձավոր Արևմուտքի այլ երկրների հետ:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular