ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական ռազմաբազան Արցախում երկարաժամկետ անվտանգության կապահովի. Բաբայան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղում ռուսական ռազմակայանի ստեղծումը կարող է նպաստել հանրապետությունում երկարաժամկետ անվտանգության և կայունության ամրապնդմանը: Այս մասին ՌԻԱ Նովոստին տված հարցազրույցում ասել է ԼՂՀ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Որպես փորձագետ, այդ երկրի քաղաքացի և քաղաքական գործիչ, ես կարծում եմ, որ Արցախում ՌԴ բազա ունենալը շատ լավ կլիներ։ Դատեք ինքներդ. Ռուսաստանը շատ հզոր աշխարհաքաղաքական ներուժ ունի։ Իսկ եթե Թուրքիան կրկին Ադրբեջանին դրդի ագրեսիայի։ Իսկ եթե գրոհայինները դուրս գան Թուրքիայի վերահսկողության տակից և որոշեն այստեղ ինչ-որ բան ձեռնարկել։ Այդ դեպքում նրանք կարող են հատուկ փորձել հարված հասցնել Ռուսաստանի իմիջին, էլ չեմ խոսում անվտանգության տեսանկյունից մեզ շատ բարդ վիճակի մեջ դնելու մասին», - ասել է Բաբայանը։

Լեռնային Ղարաբաղի ղեկավարի խորհրդականը, այս համատեքստում կարծում է, որ Արցախում ռուսական ռազմակայանի տեղակայումը ճիշտ քայլ կլինի։

«Համենայնդեպս, ռազմակայանը մեծապես կուժեղացնի անվտանգությունն ու կայունությունը Արցախում, ընդ որում ՝ երկարաժամկետ հեռանկարում», - նշել է քաղաքական գործիչը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular