ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայերը Փաշինյանին լսելու փոխարեն ճիշտ կանեն հիշեն Հարավսլավիան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

kadara.ru-ն գրում է, որ պետք է խոստովանել, որ հայ քաղաքական գործիչների պահվածքի մեջ զարմանալի ոչինչ չկա: Այդ ամենն արդեն եղել է, սակայն այլ իրավիճակներում: Միլոշևիչի տապալումից հետո Սերբիայում իշխանության եկած երիտբարեփոխիչները ասում էին, որ Կոսովոյի կորուստը շատ մեծ բան չէ: Աստված սերբական մշակույթի և քաղաքակրթության կենտրոնների, Կոսովոյի վանքերի և սերբերի հետ է: Պարզապես հիմա նորացված Հարավսլավիան (այն ժամանակ դեռ Հարավսլավիա էր, հիշո՞ւմ եք) շուտով մտնելու է ԵՄ, որտեղ կլինեն առանց վիզայի ճանապարհորդություններ, պանիր, կարագ, երշիկ, ժանյակավոր տաբատներ, ԳՈՒՄ, ՑՈՒՄ, մանկական աշխարհ և ամեն ինչ անվճար: Հարավսլավիան կդառնա եվրոպական ազգերի ընտանիքի լիիրավ անդամ: Պարզապես պետք է հրաժարվել Կոսովոյից և ապաշխարել սերբերի ռազմական հանցագործությունների համար: Հարավսլավիան, իհարկե, ոչ մի տեղ չմտավ: Ավելի շուտ այդ երկիրը անգամ չմնաց. Չեռնոգորիան անջատվեց, իսկ Կոսովոն մնաց որպես արյունահոսող վերք: Իսկ ընդհանրապես տեխնոլոգիան ամենուր նույնն է․ Սերբիա, Լիբիա, Ուկրաինա:

Ի դեպ, զարմանալի է, որ հայերին մինչև հիմա չեն ստիպում ապաշխարել ինչ-որ մեկին ճնշելու համար: Տարօրինակ է, բայց փաստ է այն, որ Ալիևն ու Փաշինյանը ներկայումս իրավիճակային դաշնակիցներ են: Ավելի շուտ, նրանք ունեն մեկ հետաքրքրություն․ խոսել պատերազմի անտանելի ծանրության և բանակի սխրանքների մասին: Պատերազմում Հայաստանը պարտվել է, բայց Ադրբեջանն էլ չի հաղթել: Անցյալ դարի 80-ականներից սկսած Ղարաբաղյան հակամարտության առանցքային խնդիրը եղել է այն, թե «ո՞ւմն է Ստեփանակերտը»: Բաքուն չի կարող ասել, որ իրենն է: Հիմա այն ակնհայտորեն ռուսական է, ինչ որ չափով անգամ հայկական: Եվ ժամանակի հետ երկրի ներսում Ալիևի դեմ հայցերը ավելի ու ավելի հաճախ կլսվեն: Ինչու՞ կռվեցին, եթե չհաղթեցինք, ինչու՞ հանձնեցին ռուսներին, ինչու՞ թուրքերին հանձնեցին բանակի ղեկավարումը, ի՞նչ անել Սիրիայից եկած զինյալների հետ։ Եվ ընդհանրապես, Ղարաբաղում ամեն ինչ սխալ ընթացավ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular