ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմությունը վարչապետի թեկնածուի հարցում միաձայն որոշում է կայացրել. հայտնի է նրա անունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր, ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող 16 կուսակցությունները պատրաստվում են հայտարարել վարչապետի պաշտոնի համար իրենց միասնական թեկնածուի անունը։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` խոսքը Հայաստանի 3–րդ Հանրապետության առաջին վարչապետ, ԱԺՄ նախագահ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի մասին է։

Մանուկյանը կդառնա Հայաստանի անցումային կառավարության վարչապետի պաշտոնի միասնական թեկնածուն։ Դա նշանակում է, որ նրա հիմնական առաքելությունը պետք է լինի արտահերթ ընտրությունների կազմակերպումը` պայմանով, որ ինքը կամ իր ղեկավարած քաղաքական ուժը չի առաջադրվելու այդ ընտրություններում։

Մանուկյանը հոկտեմբերի 27–ին, Արցախի պատերազմից մեկ ամիս անց, կոչ էր արել կառավարությանը հրաժարական տալ և իշխանությունը փոխանցել բանակին։

Նա առաջարկել էր բանակին իշխանությունը վերցնել իր ձեռքը, Արցախի հետ միասին ստեղծել Պաշտպանական միասնական կոմիտե, կազմակերպել անհրաժեշտ միջոցառումներ, գնալ բանակցությունների շահագրգիռ պետությունների և միջազգային կառույցների հետ։ Այն ժամանակ Մանուկյանը զգուշացրել էր. «Հակառակ դեպքում մենք կարող ենք ամեն ինչ կորցնել»։

Հիշեցնենք՝ նոյեմբերի  9–ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Երևանում պարբերաբար կազմակերպվում են բողոքի ակցիաներ 16 ընդդիմադիր կուսակցությունների կողմից` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular