ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2021-2022 ուստարվա ընդունելության համար դիմորդները հիմնականում երկու քննություն կհանձնեն. առավելապես ոչ մրցութային է դարձել «Հայոց լեզուն»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստը» վերջերս ներկայացրել էր ընդունելության քննությունների վերաբերյալ առաջարկվող փոփոխությունների ԿԳՄՍ նախագիծը: Կառավարությունն էլ օրերս հաստատել է բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2021-2022 ուստարվա մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկը։ Այսպիսով՝ համաձայն ընդունված որոշման՝ առկա և հեռակա համակարգերում դիմորդները կհանձնեն հիմնականում ընդունելության երկու քննություն։ Կան մասնագիտություններ, որոնց դիմորդները վճարովի ուսուցման համակարգում թափուր տեղերի առկայության դեպքում 2-րդ քննության գնահատականը կարող են փոխանցել նախորդ աստիճանի ավարտական փաստաթղթից՝ ատեստատից կամ դիպլոմից:

Նշվում է՝ 2021-22 ուստարվա ընդունելության քննությունների ցանկում կատարված հիմնական փոփոխությունն այն է, որ մի շարք մասնագիտությունների համար բուհերի կողմից սահմանված են մրցութային կամընտրական քննություններ: Այս դեպքում դիմորդներին հնարավորություն է տրվում իրենց ցանկությամբ ընտրել համապատասխան քննական առարկա: Այս փոփոխությունը տարածվելու է այն մասնագիտությունների վրա, որոնց դեպքում նախորդ տարիներին սահմանված է եղել մրցութային երեք քննություն։ Այդ մասնագիտությունների դիմորդներն այժմ կհանձնեն երկու քննություն՝ երեքի փոխարեն, որոնցից մեկը սահմանված է որպես պարտադիր առարկա, իսկ երկրորդ քննությունը դիմորդը կընտրի իր ցանկությամբ, բայց առաջարկվող առարկաներից ։

Բացի դա, գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի կարգավիճակից, այսինքն պետական և ոչ պետական լինելուց, բոլոր դիմորդների համար սահմանվում են ընդունելության միևնույն պայմանները։ Ի դեպ, ակնհայտ է, որ օտար լեզուների և ոչ հումանիտար գրեթե բոլոր մասնագիտությունների դեպքում ոչ պարտադիր է դարձել «Հայոց լեզու և գրականություն» առարկան:

Միևնույն ժամանակ կառավարությունը հաստատել է 2020-2021 ուստարվա ասպիրանտուրայի ընդունելության հեռակա ուսուցմամբ անվճար տեղերի բաշխումը։ Մասնավորապես՝ ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ հատկացվել է 35 անվճար տեղ։ Նախապատվությունը տրվել է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ու հայագիտության ոլորտի մասնագիտություններին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular