ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2025 թվականին Եվրոպայի երեխաների մեկ երրորդը կլինի մահմեդական․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կա խիստ մտահոգիչ վիճակագրություն Եվրոպայում ժողովրդագրական պատկերի առնչությամբ: Համաձայն կատարված վերլուծությունների, որպեսզի ազգն ապրի ավելի քան 25 տարի, մեկ ընտանիքին բաժին ընկնող ծնելիության գործակիցը պետք է լինի 2,11: Եթե գործակիցը ցածր է, ազգը ոչնչանում է: Պատմությունը վկայում է, որ 1,9 գործակցի դեպքում որևէ ազգ չի կարողացել գոյությունը պահպանել: ԵՄ տարածքում ծնելիության գործակիցը միջին հաշվով 1,38 է, այսինքն` մեկ ընտանիքին բաժին է ընկնում 1,38 երեխա: Մասնավորապես, Ֆրանսիայում 1,8 է, Մեծ Բրիտանիայում` 1,6, Հունաստանում` 1,3, Իտալիայում` 1,2, Իսպանիայում` 1,1 և այլն: Այս տվյալները վկայում են, որ տարիների ընթացքում այն Եվրոպան, որը մենք գիտենք, կդադարի գոյություն ունենալ:

Այս ամենով հանդերձ, Եվրոպայի բնակչությունը չի նվազում: Ու դա տեղի է ունենում ներգաղթի հաշվին: Ըստ նույն այդ վիճակագրության, 1990 թվականից ի վեր Եվրոպայի բնակչության աճը 90 տոկոսով տեղի է ունենում իսլամական միգրացիայի հաշվին: Այսօր Եվրոպայում մահմեդականների թիվը և նրա աճի տեմպերը խիստ մտահոգիչ են: Խոսենք թվերով: Ֆրանսիայում մինչև 20 տարեկան անձանց 30 տոկոսը մուսուլման է: Փարիզում, Նիցցայում, Մարսելում և այլ մեծ քաղաքներում այդ ցուցանիշը հասել է մինչև 45 տոկոսի: 2027 թ. յուրաքանչյուր 5-րդ ֆրանսիացին կլինի մահմեդական: Նիդերլանդներում նորածինների 50 տոկոսը արաբ մուսուլման է: Իսկ դա նշանակում է, որ 15 տարի հետո հոլանդացիների կեսը կլինի մահմեդական: Բելգիայի բնակչության 25 տոկոսը և նորածինների 50 տոկոսը մահմեդական են: Բելգիայի կառավարությունը հաստատել է, որ 2025 թ. Եվրոպայի երեխաների մեկ երրորդը կլինեն մուսուլմաններ: Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ գերմանացիների ծնելիության նվազումն այլևս կանգնեցնել հնարավոր չէ:

Գործընթացն անշրջելի է: Ուստի 2025 թվականին Գերմանիան կվերածվի իսլամական պետության: Վերջին տարիներին ծնելիության խնդրի հետ միասին եվրոպացիների համար լուրջ մարտահրավեր դարձավ մահմեդական միգրանտների հարցը` պայմանավորված նաև սիրիական ճգնաժամով: Նրանց ներհոսքը Եվրոպա էլ ավելի է ամրացրել իսլամականների դիրքերը քրիստոնյա աշխարհի սրտում: Ամենևին էլ պատահական չէ, որ ԵՄ քաղաքական գործիչների մեծ մասն անհանգստացած է այս հեռանկարով: Եվրոպան սկսել է գիտակցել մահմեդական վտանգը և փորձում է ել քի ուղիներ գտնել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular