ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արա Սաղաթելյանին զրպարտելու համար Տարոն Չախոյանի դեմ հայց կներկայացվի 3 մլն դրամի պահանջով. Փաստինֆո

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը հայցադիմում կներկայացնի դատարան՝ ընդդեմ քաղաքացի Տարոն Չախոյանի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասել է փաստաբան Նարեկ Ալոյանը՝ նշել, որ համացանցի ուսումնասիրությամբ պարզվել է, որ քաղաքացի Տարոն Չախոյանի կողմից վարվող ֆեյսբուքյան էջում և ԶԼՄ-ներում հրապարակվել են Արա Սաղաթելյանին զրպարտող և վիրավորող տեղեկություններ, ինչի առնչությամբ էլ կներկայացվի դատական հայց՝ հրապարակայնորեն զրպարտությունը հերքելու և վիրավորանքի համար ներողություն խնդրելու պահանջներով։

Բացի դա՝ կներկայացվի նաև գումարային պահանջ օրենքով նախատեսված առավելագույն չափով, այսինքն՝ զրպարտության համար 2 մլն դրամի չափով, վիրավորանքի համար՝ 1 մլն դրամի չափով։

«Ստացվելիք գումարները նպատակաուղղվելու են զինծառայողների առողջության ապահովագրության հիմնադրամին։ Գումարային ակնկալիք անձամբ պարոն Սաղաթելյանը չունի։ Տվյալ գումարները նպատակաուղղվելու են հանուն զինվորների առողջության ապահովման»,- ընդգծեց փաստաբանը՝ հավելելով, որ այս պահին պարզ և հստակ է մտադրությունը՝ քաղաքացիական դատավարության կարգով զրպարտության և վիրավորանքի համար պատասխանատվության ենթարկելու համար հայց ներկայացնելը։ Մեկ այլ հաղորդմամբ՝ պահանջ կդրվի քրեական պատասխանատվության ենթարկել սուտ մատնության համար։

Հիշեցնենք, որ պատերազմի օրերին օրակարգում կրկին հայտնվել էր «ներքին թշնամիների, դավաճանների» կեղծ թեզը՝ ակնհայտ կեղծ տեղեկատվությամբ թիրախավորելով ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին։ Մասնավորապես, ֆեյսբուքյան օգտատեր Տարոն Չախոյանը, որը հայտնի է որպես իշխանության «ֆեյքերի» ֆաբրիկայի «ղեկավար» ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, թե «Արա Սաղաթելյան» անունով էլեկտրոնային հասցեից այլ էլեկտրոնային հասցեների նամակներ են ուղարկվել՝ իշխանության ներկայացուցիչների վերաբերյալ որոշակի գրառումներով, սակայն ավելի հետաքրքիր էր հենց Չախոյանի մեկնաբանությունը։

Սաղաթելյանին վարկաբեկող Չախոյանի տարածած տեսանյութի կեղծ լինելու մասին անմիջապես հայտարարեցին նաեւ անկախ փորձագետները։

Արա Սաղաթելյանը պետական դավաճանություն էր որակել պատերազմի այս ծանր պահին ակնհայտ կեղծիքով ներքին թշնամանք հրահրելու և թիկունքը թուլացնելու ցանկացած փորձ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular