ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե ԱԱԾ-ն լուրջ կառույց է, ապա չի կարող շրջանցել Արցախի նախագահի կողմից հնչեցրած մեղադրանքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ավելի վաղ հայտարարել էր, որ թեև ինքը խնդրել, աղաչել է, նույնիսկ ասել է, որ ինքը դիմացով կգնա դիրքեր, բայց ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժումը չի համաձայնվել նրա խնդրանքը կատարել: Հարությունյանն ասել է նաև, որ իր խնդրանքը մերժելուց բացի իրեն մենակ են թողել այդ դժվարին պահին: Իսկ կատարվածի մասին ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար նա հորդորել էր դիմել ԱԱԾ, ճշտելու համար, թե ինչպես են մերժել՝ թիկունքը փակելու խնդրանքը։

 Արցախի նախագահը իր տեսաուղերձում նշել էր նաև, որ ԱԱԾ-ից պետք է ստանալ նաև այն հարցի պատասխանը, թե ինչ են պատասխանել իրեն, բայց, ԱԱԾ-ն մինչ օրս այս առումով կարծես թե որևէ ասելիք չունի, քանի որ մինչ այս պահը որևէ պարզաբանում չի ներկայացրել: Եթե այս շատ կարևոր կառույցը մինչ օրս չի պատասխանել իրեն հասցեագրված այս բավականին ծանրակշիռ մեղադրանքին, ապա բարոյական իրավունք չունի նաև այլ հարցերի անդրադառնալու կամ որևէ երևույթի մասին գնահատական տալու: Ստացվում է, որ ԱԱԾ-ն կարող է զբաղվել ամեն ինչով, բացի իր հասցեին ուղղված մեղադրանքները պարզաբանելուց: Իսկ եթե հարցն անտեսվում է, ապա նշված կառույցի հետագա պարզաբանումներին հասարակությունը կարող է նաև լուրջ չվերաբերվել: Միայն այս բացը լրացնելուց և Արցախի նախագահի կողմից հնչեցված մեղադրանքները պարզաբանելուց հետո հնարավոր կլինի խոսել կառույցի պրոֆեսիոնալիզմի և լրջության մասին, քանի որ հնչեցված մեղադրանքներն, ըստ էության, դավաճանության մասին հաղորդագրություն է, որը պատշաճ պարաբանում է պահանջում:

Հայարփի Մանթաշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular