ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊՊԾ գնդից չեն օգնել, թողել են Արարատ Միրզոյանին ծեծե՞ն. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.

Պարզվում է՝  Արարատ Միրզոյանի ծեծի թեման շարունակություն ունի։ Բանն այն է, որ մեքենայում փակված ԱԺ նախագահի թիկնապահները փորձել են դիմադրել հարձակվողներին, ժամանակ շահել եւ օգնություն են խնդրել իրենց ղեկավարությունից՝ ԱԱԾ պետական պահպանության ծառայությունից։

Բայց ՊՊԾ պետը՝ Սարգիս Հովհաննիսյանը, տեղում չի եղել, որեւէ մեկը նրանց խնդրանքներին չի արձագանքել։ Մեր տեղեկություններով, դեպքից հետո ԱԱԾ-ում ծառայողական քննություն է սկսվել՝ մեղավորներին գտնելու համար։ Ներսում կասկածներ ունեն, որ այդ ողբերգության հետ կապված ամեն ինչ չէ, որ հասկանալի է։

ԱԱԾ-ն ծառայողականի հետ կապված մեր հարցմանը պատասխանել է, որ «հայցվող տեղեկատվությունն ընդգրկված է գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկում», ուստի դասվում է ծառայողական գաղտնիքի շարքին եւ չի կարող տրամադրվել։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular