Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անմեղսունակության մաստեր-կլաս

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղաքական բարոյականությունը գիտության կողմից քիչ ուսումնասիրված հասկացություն է։ Բայց այն գոյություն ունի, քանի որ քաղաքականությունը մարդկային գործունեության տիրույթ է, իսկ բարոյականությունը մարդուն կենդանուց տարբերող քիչ հատկանիշներից մեկն է։ Իրականում քաղաքական բարոյականության խնդիրը ավելի է սրվում հատկապես ու առավել ևս այնպիսի ժամանակներում, որոնցում գերակայում է քաղաքական անբարոյականությունը։ Հիմա հենց այդպիսի ժամանակներ են։ Մենք ամեն օր ականատես ենք լինում երեսպաշտության անպատկերացնելի շքահանդեսի․ մարդասպանները խոսում են զոհի արժանիքների մասին, խաբեբաները ձոներ են ներբողում առ ճշմարտություն, պարտվողները մեջլիս են իջնում հաղթական դափնիներով։ Ասվածի չափման անսխալ ցուցանիշներ չկան, որովհետև բարոյականությունն ինքնին աննյութեղեն է։ Բայց կան դրա գնահատման անուղղակի, ածանցյալ չափանիշեր, որոնք, ընդհանուր առմամբ, հանգում են այս կամ այն որոշման հետևանքների բարոյականությանը կամ հակառակը։

Պատերազմների պարագայում քաղաքական բարոյականությունն արտահայտվում է այս կամ այն որոշման արդյունքում զոհաբերված կամ փրկված կյանքերի թվով նաև։ Որոշումների բարոյականությունը, հետևաբար, ուղիղ համեմատական է փրկված կյանքերի քանակի հետ։ Ահա այս տիրույթում վերջին պատերազմը և դրա դադարեցմանն ուղղված քայլերի ժամանակագրական դիտարկումը աղետալի պատկեր է արձանագրում։ Հայաստանի ամենառազմավարական ամենադաշնակցի ամենաղեկավարի հաղորդած տեղեկատվությամբ, Նիկոլ Փաշինյանին առաջարկվել է պատերազմը դադարեցնել հոկտեմբերի 19-20-ին, կապիտուլյացիոն պայմանագրի կնքումից 20 օր առաջ։ Այս տեղեկատվությունը չի հերքվել որևէ հպարտ քայլարարի կողմից, հետևաբար՝ ստույգ է այնպես ու այնքան, որքան արցախցի թիվ մեկ գործարարի հայտնած տեղեկությունն այն մասին, որ պատերազմի յուրաքանչյուր օր զոհվել է առնվազն 100 զինվոր։ Այսինքն՝ պատերազմը ոչ թե հոկտեմբերի 19-ին, այլ նոյեմբերի 9-ին դադարեցնելու որոշումն արժեցել է առնվազն 2000 զոհ։ Սա Նիկոլ Փաշինյանի որոշումների բարոյականության գնահատման ցուցանիշն է՝ արտահայտված 2000 անուն-ազգանուն ունեցող քաղաքացիների կյանքով։

Քաղաքական բարոյականության/անբարոյականության ընդամենը մեկ օրինակ, որն արժեցել է 2000 մարդու կյանք։ Քրեական իրավունքն առանձնացնում է սպանության, սպանության դրդման, սպանությանը նպաստելու ու էլի բազմաթիվ այլ հանցակազմեր՝ կոնկրետ պատժաչափերով։ Նույն քրեական իրավունքը, սակայն, ոչինչ չի ասում այն պարագաների համար, երբ այս կամ այն որոշման արդյունքում զոհվում են քաղաքացիներ, հազարավոր քաղաքացիներ։ Նիկոլ Փաշինյանը քաղաքական օլիմպոսին հասել է «մեկ մարդու» գործոնի մանիպուլյացիայով։ Արդեն օլիմպոսի գագաթին «մեկ մարդը» նրա համար դարձել է վիճակագրական ցուցանիշ, որով չափվում է նրա այս կամ այն որոշման բարոյականությունը։ Նիկոլ Փաշինյանը ևս ու առավել ևս սեփական բարոյականության հետ գործարքում հանդես է եկել դասական խաբեբայի դերում՝ ոչ թե պահպանելով գործարքի պայմանները, այլ ոչնչացնելով գործարքի հակառակ կողմին՝ սեփական բարոյականությանը։ Իշխանության ներկայացուցիչները՝ անհատապես, և իշխանությունը՝ հավաքականորեն գնացել է այդ գործարքին, որից հետո դրա հեղինակներն ընդունակ են ամենայնի։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Ու՞մ է մեղադրում Անդրանիկ ՔոչարյանըԱրևմուտքը պետք է չսխալվի ՀայաստանումԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով Արցախից՝ Տավուշ2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները ԱԱԾ-ն կարևոր հայտարարություն է տարածել Դրամական աջակցություն՝ արցախցիներին Մահվան ելքով վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինՈ՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Բացառիկ․ ծեծկռտուք օդանավակայանում (տեսանյութ)1992թ. ադրբեջանական բանակը ձեռնարկել է լայնամասշտաբ հարձակում Ստեփանակերտի վրա. պատմության այս օրը (28 մարտ)Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան«Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ սահմանափակումը կարող է բացասաբար ազդել տնտեսության վրա․ տնտեսագետ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից Արտակարգ դեպք ԵրևանումՏավուշից կհեռանա՞ն ռուս սահմանապահները. ի՞նչ է սպասվումՊատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Ես չէի ցանկանում հեռանալ․ Մեսսին՝ Բարսելոնայից ՊՍԺ տեղափոխության մասին Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»24 ժամ ջուր չի լինելու Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ» ՔԿ-ն դատարանում՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․ «Հրապարակ» Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են. «Ժողովուրդ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ «Հրապարակ» Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-ից. «Ժողովուրդ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»ՌԴ-ն չունի ոչ բարեկամական երկրներ, կան ոչ բարեկամական էլիտաներ. ՊուտինԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը հավանություն է տվել Կոսովոյի անդամակցությանը Եվրոպայի խորհրդինՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱՄՆ-ն և Թուրքիան բանակցություններ են վարում Ուկրաինայի համար պայթուցիկ նյութերի գնումներն ավելացնելու շուրջ. BloombergՊեսկովը պատմել է «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի անցկացրած անքուն գիշերվա մասինԱլեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակըՀայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ պատասխանը Ադրբեջանի հայտարարություններինԱՄՆ-ից Հայաստանին ասում են՝ մեր վրա հույս չդնեքՄոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանում է կատարվել առևտրի կենտրոումՆԱՏՕ-ն պատրաստ չէ զորքեր ուղարկել Ուկրաինա. Լատվիայի վարչապետՄԱԿ-ի զեկուցողը ենթադրել է, որ Իսրայելը պաղեստինցիների ցեղասպանություն է իրականացնումՌԴ-ն մանրամասն ուսումնասիրում է Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին տեղեկությունները․ ՌԴ ԱԳՆ
Ամենադիտված