ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը գործում է «Պրիմակովի հայեցակարգով. իսպանական մամուլ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
topcor.ru-ն գրում է, որ իսպանական Público հրատարակությունը գրում է, որ վերջին պատերազմը Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև տևեց երկու ամսից էլ քիչ ժամանակ: Այն խլեց ավելի քան 5 հազար կյանք, տասնյակ հազարավոր մարդիկ վիրավորվեցին կամ փախստական դարձան:
Հակամարտության կողմերը ակտիվորեն օգտագործել են կասետային զինամթերք և տարբեր տեսակի զենքեր: Եվ հետո, կարծես, ոչինչ չի պատահել, Երևանն ու Բաքուն Մոսկվայի միջնորդությամբ համաձայնեցին դադարեցնել ռազմական գործողությունները:
Ռուսաստանն ի սկզբանե չի անտեսել հակամարտությունը, բայց գործել է իր արտաքին քաղաքական ծրագրի համաձայն, որը կարելի է անվանել «Պրիմակովի հայեցակարգ»: Մոսկվան կիրառել է սպասման և դիտարկման մարտավարություն: Արդյունքում նա հասել է իր համար ցանկալի արդյունքի, քանի որ պատերազմող երկու կողմերն էլ դիմել են նրան միջնորդություն ստանձնելու համար:
 
Ժամանակին Եվգենի Պրիմակովը, որը ձգտում էր հասնել Ռուսաստանի համաշխարհային գերտերության կարգավիճակի վերականգնմանը և մոլորակի վրա ԱՄՆ հեգեմոնիայի ավարտին, Մոսկվային խորհուրդ էր տվել մի քանի քայլեր կատարել, որոնք կօգնեն հասնել ցանկալի արդյունքի: Նա կարծում էր, որ ղեկավարելով եվրասիական ինտեգրման գործընթացով, Մոսկվան պետք է վերականգնի իր ազդեցությունը հետխորհրդային տարածքում: Բացի այդ, Պրիմակովը հանդես էր գալիս Հնդկաստանի և Չինաստանի հետ Ռուսաստանի ռազմավարական գործընկերության ստեղծման օգտին:
Ներկայումս Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որպես Պրիմակովի արժանի աշակերտ, հաջողությամբ կիրառում է այդ ռազմավարությունը, և դա, չնայած այն հանգամանքին, որ ժամանակին Պրիմակովը Վլադիմիր Պուտինի քաղաքական մրցակիցն էր:
 
Ինչ վերաբերում է Կովկաս կոչվող վառոդի տակառին, ապա ո՛չ Ֆրանսիան, ո՛չ էլ ԱՄՆ-ը չեն կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը: Դա կարող է անել միայն Ռուսաստանը, քանի որ աշխարհագրությունը իրատեսական գիտություն է: Հիմա Մոսկվան նաև կապահովի Բաքվի և նրա նավթագազատարների անվտանգությունը: Ռուսաստանը այս անգամ կանխել է տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության ուժեղացումը և վերահսկողության տակ առել առևտրային ուղիները, անգամ այն ուղիները որոնք ֆիզիկապես դեռ չկան բայց պլանավորում է ստեղծել:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular