ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում նշել են Փաշինյանի գլխավոր սխալը և պատմել, թե ինչու Պուտինը նրան չներեց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
inforuss.info-ը գրում է, որ Թուրքիայում, վերլուծելով ղարաբաղյան հակամարտությունը, անվանել են Նիկոլ Փաշինյանի գլխավոր սխալը, ինչը հանգեցրել է այն փաստին, որ հակամարտությունը նոր թափով է բռնկվել: Daily Sabah թուրքական հրատարակությունը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում 44 օրյա առճակատման ողջ ընթացքի արդյունքում տեղի ունեցածը: Բացի դա, թուրք լրագրողները փորձել են հասկանալ, թե ինչու Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը օգնության չշտապեց Նիկոլ Փաշինյանին: ԽՍՀՄ փլուզումից հետո նախկին հանրապետություններում տեղի են ունեցել զանգվածային բողոքներ և գունավոր հեղափոխություններ: Մոսկվան այդ հեղափոխությունները գնահատել է՝ որպես Արևմուտքի կողմից այդ պետությունները ապակայունացնելու և դրանք Կրեմլի ազդեցությունից դուրս բերելու փորձեր: Գունավոր հեղափոխությունների ամենահաջողված փորձը 2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած նարնջագույն հեղափոխությունն էր: 2018 թվականին Հայաստանը, որը մինչ այդ շատ կախված էր Ռուսաստանից, ևս գնացել էր Ուկրաինայի հետքերով: Բողոքի ցույցերի ալիքը ղեկավարել էր լրագրող և պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Բողոքի ցույցերի արդյունքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստիպված էր հրաժարական տալ:
 
Ինքը՝ Փաշինյանն այն ժամանակ իրեն անվանում էր գաղափարախոսությունից դուրս քաղաքական գործիչ, սակայն եվրոպական լրատվամիջոցներում նրան ներկայացնում էին որպես շատ խարիզմատիկ հեղափոխական, «կրակոտ քաղաքական հռետոր» և «խաչակիր, որը պայքարում է օլիգարխների և կոռուպցիայի դեմ»: Արևմտյան լրագրողները Փաշինյանին ներկայացնում էին որպես ազգային հերոս, և արդյունքում Արևմուտքում Փաշինյանը դարձավ «տարվա քաղաքական գործիչ»: Մոսկվան հասկանում էր, որ Փաշինյանը, ինչ էլ որ ասի, միևնույն է, նա արևմտամետ կողմնորոշման քաղաքական գործիչ է: Նա նախկինում էլ դա հաստատել էր գործնականում: Օրինակ որպես պատգամավոր 2013 թվականին Փաշինյանը դեմ էր քվեարկել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը պնդելով, որ դա խախտում է Հայաստանի ինքնիշխանությունը: Իսկ 2016 թվականին Փաշինյանը դեմ է քվեարկել Կովկասում ՀՕՊ միասնական տարածաշրջանային համակարգի վերաբերյալ ռուս-հայկական համաձայնագրին:
 
Թուրքիայում, վերլուծելով ղարաբաղյան հակամարտությունը, անվանում են հիմնականը, և դա այն է, որ չնայած վարչապետ դարձած Փաշինյանը դադարեց այդքան բարձրաձայն քննադատել Ռուսաստանին, բայց, այնուամենայնիվ, Մոսկվան հիշում էր ամեն ինչ: Եվ արդյունքում Փաշինյանին չներեցին անցյալում թույլ տված սխալները: Համենայն դեպս, այդպես են գրում թուրք լրագրողները: Իշխանության գալուց հետո Փաշինյանն ինքն էլ հաստատել էր, որ երկրում հեղափոխությունը ոչ մի կապ չունի աշխարհաքաղաքական իրավիճակի հետ և ունի միայն ներքին պատճառներ: Սակայն հետագայում Կրեմլի դժգոհությունն աճել է, երբ հայտնի է դարձել, որ Փաշինյանը դատի է տվել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և վարչապետ Սերժ Սարգսյանին: Փաշինյանի որոշումներից ելնելով` շատերը համոզել են Պուտինին, որ նրա ուղղվածությունը դեպի Արևմուտք է, իսկ ինքը` Փաշինյանը, նույնիսկ չի փորձել հակառակը համոզել Ռուսաստանին:
 
Երբ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը ապասառեցվել է, Թուրքիան առաջին իսկ օրվանից անցել է Ադրբեջանի կողմը: Շատերը համոզված են եղել, որ Մոսկվան էլ կկանգնի Հայաստանի կողքին: Սակայն Կրեմլի համար Փաշինյանը «հեղափոխական» է, որին աջակցում է Արևմուտքը, ուստի և Ռուսաստանը իր զինվորներին չի ուղարկել պատերազմելու: Պետք է հաշվի առնել նաև այն, որ Ռուսաստանը լավ հարաբերություններ ուներ և ունի Ադրբեջանի հետ: Ինչպես գրում են թուրք լրագրողները` Փաշինյանը տեսնելով, որ Ադրբեջանը ռազմական առումով ավելի ուժեղ է մի քանի անգամ աղաչել է Պուտինին տեր կանգնել Հայաստանին: Բայց Կրեմլը չի օգնել Երևանին: Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի տարածքում ռազմական գործողություններ չեն իրականացվում, ուստի Ռուսաստանի կողմից Հայաստանին տրված անվտանգության երաշխիքները այս դեպքում չեն գործում: Այնուամենայնիվ Պուտինը Փաշինյանին զինադադար կնքելու առաջարկ է արել դեռ այն ժամանակ, երբ Շուշին կորցված չէր, բայց Փաշինյանը չի համաձայնվել դրան: Անհայտ է, թե ինչի վրա էր նա հույսը դնում: Արդյունքում Հայաստանը պարտվել է:
 
Ըստ թուրք լրագրողների` «երկու տարի առաջ Հայաստանի ազգային հերոս հռչակված Փաշինյանը ոչ միայն պարզապես իր երկիրը տարել է դեպի պարտություն, այլ դա արել է այնքան նվաստացուցիչ կերպով, որ ներկայումս հասել է իր կարճ քաղաքական կարիերայի ավարտին»: Թուրք լրագրողները նաև գրում են, որ «արևմտյան որոշ պետություններ խրախուսել են Փաշինյանին ասելով, որ Ադրբեջանի հետ պատերազմի դեպքում Ռուսաստանն անպայման կաջակցի Երևանին, և Փաշինյանը հավատացել է դրան, իսկ Պուտինը ցույց է տվել, որ հեշտ չէ իրեն խաբել, և որ նա չի պատրաստվում նետվել նախապես ծրագրված հակամարտության ծուղակը, որը կհանգեցներ ռուս-թուրքական առճակատման»: Բացի այդ ամենը, Պուտինը Փաշինյանին իսկական դաս է տվել: Պուտինը հիշեցրել է Փաշինյանին, որ նա չէր կարող, պահպանելով չեզոքություն և միաժամանակ ընդունելով Արևմուտքի օգնությունը, քննադատել և երես թեքել Ռուսաստանից: Պուտինը դա չի ներել: Թուրքիայում գրում են, որ հենց Փաշինյանի ընտրությունն է երկիրը բերել այն փաստին, որ Հայաստանը ստիպված է եղել հրաժարվել իր տիրապետությունից Լեռնային Ղարաբաղում: Թուրքիյում չեն կասկածում, որ շատ շուտով Փաշինյանը ստիպված կլինի հրաժարական տալ, և Հայաստանում կրկին իշխանության կգան ռուսամետ թեկնածուները: Այսինքն կարելի է եզրակացնել, որ Փաշինյանի պարտությունը նշանակում է նաև իր արևմտյան դաշնակիցների պարտությունը Հայաստանում:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular