ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


СOVID-19-ի պատվաստանյութի պատճառով կանխագուշակվում է դոլարի փոխարժեքի անկում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
gazeta.ru-ն գրում է, որ Կորոնավիրուսի դեմ մասսայական պատվաստումը և համաշխարհային տնտեսության աշխուժացումը կհանգեցնեն դոլարի գնանկման: Այդ մասին գրում է Bloomberg-ը վկայակոչելով Citigroup-ի վերլուծաբանների կանխատեսումները:
 
Վերլուծաբանները կանխատեսում են, որ 2021 թվականին COVID-19 պատվաստանյութերի տարածումը դոլարի քսան տոկոսանոց անկման կբերի, որն էլ իր հերթին կհանգեցնի համաշխարհային առևտրի և տնտեսական աճի վերականգնմանը:
Մեկ այլ գործոն, որը կազդի ամերիկյան արժույթի փոխարժեքի վրա, փորձագետներն անվանում են Միացյալ Նահանգների Դաշնային պահուստային համակարգի փափուկ քաղաքականություն: Վերլուծաբանները բացատրում են, որ ցածր տոկոսադրույքները ստիպում են ներդրողներին անցնել ԱՄՆ-ի ակտիվներից դեպի միջազգային ակտիվներ:
Գործակալությունը նշում է նաև դոլարի ինդեքսի անկումը համաշխարհային խոշոր արժույթների նկատմամբ մարտի գագաթնակետերի համեմատության մեջ:
 
«Այսօր դոլարը կարող է կրկնել իր անցած ուղին 2000-ականների սկզբից մինչև կեսերը»,- հավելել է Citigroup-ը` նկատի ունենալով դոլարի արժեզրկումը մի քանի տարի հետո այն բանից հետո, երբ Չինաստանը անդամակցեց Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, ինչը խթանեց գլոբալիզացիայի ալիքին և ավելացրեց համաշխարհային առևտուրը՝ առաջ անցնելով ԱՄՆ-ի փակ տնտեսությունից:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular