Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (նոյեմբերի 28)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ

Ալբանիա՝ Անկախության օր, Արևելյան Թիմոր, Բուրունդի և Չադ՝ Հանրապետության օր, Իրան՝ Նավատորմի օր, Պանամա՝ Անկախության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1859 - ծնվել է հայազգի ռուսաստանցի լրագրող և հրատարակիչ Արտեմ Կոտելնիկովը:

1911 - ծնվել է նկարիչ Կարապետ Տիրատուրյանը:

1915 - վախճանվել է հայ մանկավարժ և դերասան Սեդրակ Մանդինյանը:

1917 - Թիֆլիսում ստեղծվել է Անդրկովկասյան կոմիսարիատը՝ վրացի մենշևիկների, էսեռների, հայ դաշնակցականների և ադրբեջանցի մուսաֆաթականների կոալիցիոն կառավարությունը, որի նախագահն է դարձել վրացի մենշևիկ Գեգեչկորին:

1918 - վախճանվել է գրող Գեղամ Տեր-Կարապետյանը: 

 - Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր, որոնց ժամանակ Անդրանիկին հաջողվել է մի շարք ադրբեջանական գյուղեր գրավել, մասնավորապես Աբդալյարը, բայց հետո նա ստիպված է եղել հետ քաշվել Գերյուսի:

1920 - 11-րդ Կարմիր բանակի ուժերը Ղազախի հարավ արևելյան հատվածում հատել են Սովետական Ադրբեջանի և Հայաստանի սահմանագիծը և մտել Հայաստան:

1927- ծնվել է ռեժիսոր Սուրեն Առաքելյանը:

1937- վախճանվել է անասնաբուժության և կաթի մասնագետ Ավետիս Քալանթարը:

1962 - ծնվել է լեզվաբան, թարգմանիչ և քաղաքական գործիչ Լիլիթ Գալստյանը:

1965 - վախճանվել է նկարիչ Հարություն (Արիել) Աճեմյանը:

1974 - շահագործման հանձնվեց Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը:

1989 - Խորհրդային Միության Գերագույն խորհուրդը լուծարել է իր ստեղծած «Վոլսկու կոմիտեն» Արցախում:

1989 - վախճանվել է ճարտարապետ Զավեն Բախշինյանը:

2005 - Հայաստանյան միացյալ ընդդիմությունը Մատենադարանի մոտ անց է կացրել բազմամարդ հանրահավաք՝ կոչ անելով երկրի «ոչ լեգիտիմ իշխանություններից» ազատվելու գործընթաց սկսել:

2007 - Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով արդարացվել են «Ռոյալ Արմենիա»-ի համասեփականատերը: 2008-«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2008»-ը արձանագրել է 35 միլիոն 9 հազար 156 դոլարի կատարված և խոստացված նվիրատվություններ:

2009 - Երևանի Մարզահամերգային համալիրում կայացել է ՀՀԿ 12-րդ համագումարը, որտեղ կուսակցության նախագահ է վերընտրվել Սերժ Սարգսյանը։ 

2014 - կայացած «Հեռուստամարաթոն 2014»-ի արդյունքը նվիրաբերվել է 12․4 միլիոն դոլլար:

2017 - Սամվել Բաբայանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ ապօրինի ռազմամթերք պահելու և հանցավոր ճանապարհով եվրո թղթադրամներ ստանալու մեղադրանքով:

2019 - Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնը: Մարաթոնը մեկնարկել է Երևանից: Նվիրաբերվել է 9856 հազար դոլար, որը 2018-ի համեմատ 1 մլն 250 հազարով դոլլարով պակաս է եղել։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1627 — լեհ-շվեդական պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Օլիվի ճակատամարտը, որը ավարտվել է Ռեչ-Պոսպոլիտայի հաղթանակով:

1632 – ծնվել է ֆրանսիացի երգահան, ջութակահար, դիրիժոր Ժան Բատիստ Լյուլլին:

1757 - ծնվել է անգլիացի նկարիչ և բանաստեղծ Ուիլյամ Բլեյքը:

1694 – վախճանվել է ճապոնացի բանաստեղծ Մացուո Բասյոն:

1820 – ծնվել է գերմանացի նշանավոր փիլիսոփա, մարքսիզմի հիմնադիրներից մեկը հանդիսացող Ֆրիդրիխ Էնգելսը:

1859 – վախճանվել է ամերիկացի ռոմանտիկ գրող Վաշինգտոն Իրվինգը:

1880 - ծնվել է ռուս պոետԱլեքսանդր Բլոկը:

1881– ծնվել է ավստրիացի գրող, գրաքննադատ Ստեֆան Ցվայգը:

1899 — Երկրորդ անգլո-բուրական պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Մոդդեր գետի ճակատամարտը:

1912 - Ալբանիան հռչակում է իր անկախությունը Օսմանյան կայսրությունից:

1916 - վախճանվել է ամերիկացի գրող Հենրի Ջեյմսը:

1939 - վախճանվել է բասկետբոլ խաղի ստեղծող Ջեյմս Նեյսմիթը:

1943 – սկսվել է Թեհրանի կոնֆերանսը, ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի, ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի մասնակցությամբ:

1954 - վախճանվել է իտալացի ֆիզիկոս Էնրիկո Ֆերմին:

1964 - դեպի Մարս է ուղարկվել ամերիկյան «Մարիներ-4» ավտոմատ կայանը:

1974 — «Մեդիսոն Սքվեր Գարդեն»-ում կայացած  էլթոն Ջոնի համերգին իր վերջին ելույթն է ունեցել Ջոն Լենոնը:

1975 – Արևելյան Թիմորը հռչակել է իր անկախությունը Պորտուգալիայից:

1991 - Հարավային Օսիան հռչակել է իր անկախությունը Վրաստանից:

1994 — Նորվեգիայում կայացել է երկրորդ հանրաքվեն՝ Եվրոմիություն մտնելու հարցով և այս անգամ ևս ընտրողների մեծամասնությունը դեմ է արտահայտվել դրան:

 2010 – ՎիքիԼիքս միջազգային կազմակերպությունը իր պաշտոնական կայքում տեղադրել է 251287 հատ ԱՄՆ-ի կառավարական հեռագրեր:

2016 - «Շապեկոենսե» բրազիլական թիմի անդամների մեծ մասը զոհվել է ավիաաղետի հետևանքով:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող էԱպրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ ԱշոտյանՇատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ ԱբրահամյանԻնչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՌուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետՆոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել էԱլեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄիրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍա 1915թ. Ցեղասպանության, հետո Արցախի շարունակական ընթացքն է. Գառնիկ Դանիելյան Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)UWW-ն որոշում է կայացրել վերանայել Բաքվի մրցաշարում Չամիզո-Բայրամով մենամարտըՍակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան․ Ոսկան ՍարգսյանՍա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ)Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնшմուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանԲերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության ավելի քան 10 անդամներԱպրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյունԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՔաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ)Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցըԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամԳառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժինԵվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունըԻնչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Երևանը Բաքվին է վերադարձնում 4 գյուղ. արդյո՞ք կլինի խաղաղության պայմանագիրԹմրանյութի ազդեցության տակ ուսուցչուհին հարվածել է արցախցի երեխային (տեսանյութ)Ադրբեջանի միջով․ ինչի սպասել մայիսի 20-ից հետոԾիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Տնտեսագետ Բելյաևը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը ցանկանում բացել Թուրքիայի հետ սահմանը Չավին մնում է «Բարսելոնայում»․ պաշտոնական ՈՒՂԻՂ․ քաշքշուկ և հրմշտոց․ Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՈվքեր են գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոցՆոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) Հայաստանը Բաքվից գազ կգնի՞Վեդիի ոստիկանության բաժնում եմՓաշինյանը գտել է ևս մեկ իրեն տապալելու փորձ՝ երրորդը կես տարվա ընթացքում Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ուղարկել է Ասանժի մոտ. Բաքուն փորձում է թա՞նկ վաճառել իրենՎիրավորանքներ, հայհոյանք․ Տիգրանաշենում լարված է Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ 2008թ. Արգենտինայի սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. պատմության այս օրը (25ապրիլ)
Ամենադիտված