Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայրենիքս ոտնակոխ արեց թշնամին, քաղաքացուն ոտնատակ տվեց իշխանությունը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ընկերներով հանդիպելիս առօրյա զրույցներից հետո անցնում եք այլ թեմաների: «Տեսե՞լ եք՝ ինչ է կատարվում այսինչ երկրում, բեսպրեդել է, ով ինչ ուզում, անում է»,-ասում էինք վերջին հանդիպումներից մեկի ժամանակ։ Երեկ սա հիշեցի ու մտածեցի՝ եկանք ու հասանք մի կետի, երբ նույնը մեր երկրի մասին են ասում, մեր երկրի, որը չնայած երբեմն-երբեմն պետական սահմաններին առկա լարվածությանը, չնայած նրան, որ Արցախում հակառակորդը մշտապես սադրանքների էր դիմում, դիվերսիաներ կազմակերպում, համարվում էր անվտանգ։

Իսկ հիմա թշնամին՝ լկտի, սանձարձակ, աներես, ստորաքարշ թշնամին, եկել ու հասել է մեր տան շեմին, մեր դուռը ոտքով է բացում։ Ինչո՞ւ այսպես ստացվեց, որովհետև արդեն տևական ժամանակ է, ինչ մեր երկիրն իշխանություն չունի։ Կա՞ մի բանական մարդ, որը կասկածում է այս խոսքերի ճշմարտացիությանը։ Բայց մեր երկիրն ու քաղաքացին ոչ միայն տեր չունի, այլ նաև դարձել է թշնամու ծաղրի առարկան, թշնամու, որը «փողոցի շան պես» վախենում էր հայ զինվորականից, Հայաստանից ու Արցախից, հայից՝ որտեղ էլ նա լիներ։ Դժգոհում ենք, որ աշխարհն անտեսում է մեզ։ Աշխարհի հետ ի՞նչ գործ ունենք, մենք մեր երկրում անտեր ենք մնացել. նույնիսկ 1990-ականներին, երբ խառը ժամանակներ էին, էլի պատերազմ էր, ծանր տարիներ էին, կարծում եմ, որ Հայաստանի քաղաքացին այսքան անտեր ու անօգնական չի եղել։

Այո՛, մենք պարտվեցինք այս պատերազմում, մեզ տարան պարտության, ինչպես հաճախ է ասվում, պարտությունն էլ է պետության ու մարդու համար, մեկը կա, ասում է, թե տեր է պարտությանը, պատասխանատվությունից չի խուսափում։ Այս ձևո՞վ չի խուսափում։ Մինչև անհետ կորած զինվորների ծնողները «թափ չեն տալիս», չեն բղավում, ցույցեր չեն կազմակերպում, չեք հանդիպում նրանց հետ, մինչդեռ կառավարությունը 24-ժամյա ռեժիմով պետք է աշխատի, անընդհատ խոսի ծնողների հետ, ամեն րոպե ցույց տա, որ նրանց կողքին է։ Թանկարժեք մեքենայի մեջ նստած ու անվտանգության աշխատակիցներով շրջապատված՝ ումի՞ց եք պաշտպանվում՝ որդիներից լուրեր սպասող, մի բուռ դարձած, մի քանի օրում տասնյակ տարով ծերացած հայրերից ու մայրերի՞ց, հայրերի՞ց, որոնց արցունքը չի չորանում, մայրերի՞ց, որոնք որոշում են Արցախ մեկնել ու փնտրել իրենց զավակներին։ «Վտանգավոր է»,ասում են կողքից։ «Մենք կորցնելու բան չունենք, ես իմ էրեխուն եմ ուզում»,-հնչում է պատասխանը։ Մեր երկրում սուգ է, ցանկացած ընտանիքում՝ սպանիչ, հոգեհան անող լռություն, նյարդային ենք, մի բան գրելուց կամ ասելուց էթիկայի հետևից չենք ընկնում ու բառեր չենք ընտրում, ասում ենք այն, ինչի մասին մեկ այլ դեպքում լռում էինք։

Էլ դիմանալու չի, որովհետև մարդիկ սթափվել են, հասկանում են՝ գուցե «փակում ենք մեր պատմության վերջին էջը»։ Համազգային, համահայկական սուգ է, տղերքին ենք կորցրել, հայրենիք ենք կորցրել։ Բայց սուգը մեզ չմիավորեց, հակառակը՝ բոլորին դավաճան կարգելու փորձեր արվեցին, ինչն այսօր էլ շարունակվում է։ Դավաճան ու ռազմի դաշտից փախչող կարգեցին զինվորին, որը վիրավոր ընկերոջը փրկելու համար կրակահերթի տակ մտավ, հրամանատարին, որը զինվորի հետ է ու նրա կողքին ամեն պահի։ Բոլորը դավաճան ու դասալիք կարգվեցին, բոլորը բացի մեկից։ Մեր հայրենիքը, մեր պետությունը ոտնակոխ արեցին։ Մեր քաղաքացուն ստորացրեցին։ Հայրը որդուն չի կարողանում գտնել, գիշերը զանգեր է ստանում, պատասխանում է, բայց հակառակ կողմում լռում են, չգիտի՝ ի՞նչ մտածի։

Հեռուստախցիկի առաջ հաղթանդամ տղամարդը լալիս է, խեղճացել է, ի՞նչ պատասխան եք տալու նրան։ Հայ տղամարդը երբեք խեղճ չի եղել, բայց սպասումը, անորոշությունը նրան մի բուռ են դարձրել։ Այս արցունքների, ցասման, անեծքի տակից ո՞նց եք դուրս գալու, ո՞նց եք ապրելու, ո՞նց եք քնելու։ Չասեք՝ պատերազմ էր, հիմար չենք, հասկանում ենք, որ պատերազմն առանց զոհերի ու վիրավորների չի լինում, տարածքային կորուստներ էլ կարող են լինել, բայց պատերազմի ավարտից հետո սթափվելու համար շատ քիչ ժամանակ կա, ժամեր ու օրեր՝ երկրի սահմաններն ամրացնելու, պետական ու հասարակական բոլոր լծակներն ի մի բերելու, տարբեր ոլորտների բանիմաց մարդկանց մեկտեղ հավաքելու և նրանց խորհուրդները լսելու և կյանքի կոչելու համար: Իսկ այսօր փաստացի Հայաստանի Հանրապետության սահմանները տեր չունեն, որովհետև պետություն չունենք։

Սարսափելի է այս ֆրազն անգամ մտքում ասելը: Պետք է քայլ անել ինչ-որ բան փոխելու համար, թե չէ մեկ էլ տեսար Հայաստանն էլ պատմական հայրենիք դարձավ։ Վանոյի ասած՝ «...Եվ հարյուրամյակներ շարունակ մեր հայրենիքը մաս-մաս դարձնում ենք պատմական հայրենիք ու կապվում նրան հավաքական, չպարտավորեցնող, սրտագին սիրով: Իսկ հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից»։ Չեմ ուզում, որ այս կանխատեսումն իրականություն դառնա:

Չեմ ուզում մի օր երեխայիս ասել, որ մի բուռ հայրենիք չկարողացանք պահել: Աշխարհաքաղաքական շահերն աչքս չմտցնեք, դա ես էլ գիտեմ, բա մե՞ր շահը, ինչո՞ւ էսքան ապաշնորհ եղանք, որ Մոնթեի, Բեկորի, Դուշմանի, Դևի, Վազգենի, Ռոբերտի, Քյարամի, Արմենակի, Պետոյի ու հազարավորների կյանքի և առողջության գնով ազատագրված ու պահված հայրենիքը նվիրեցինք թշնամուն։ Մենք երկիր ենք կորցնում, դարձել ենք տուն, որի դուռը կոտրել են, ու ով երբ ուզում` ներս է մտնում, մեր արժանապատվությունը, մեզ ոտնատակ են տվել։ Վերջում ողջախոհություն էի ուզում մաղթել, հետո մտածեցի՝ ո՞ւմ մաղթեմ, մեկ է իրենն է անելու: Հ. Գ. Վերջաբանի փոխարեն՝ տեսնես այդ մեկ մարդուն «անվերապահ» սատարողները ո՞ւր են արտագաղթելու, ո՞ր երկրի վիզա են փորձում ստանալ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օտարերկրյա գործակալների մասին օրենքը վնասում է Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ծրագրերը․ ԲորելԹուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունըԿանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս. ԹրյուդոՈր քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան ՕհանյանՍերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (լուսանկարներ)Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորըԻ՞նչ էր անում Սուրեն Պետրոսյանը ձերբակալումից րոպեներ առաջ․ ով է նրան ձերբակալողը (տեսանյութ)Ադրբեջանցի է ինքնասպան եղել. մանրամասներԿյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ ՀովհաննիսյանըՓաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Արտակարգ իրավիճակ․ պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոցԱյս պահին Բագրատ սրբազանը, օգտագործելով թեմի շինությունները, հավաքներ է կազմակերպում Իջևանում «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Հողերը տալուց հետո, ինչպե՞ս ենք պահելու գյուղերը․ ԲագրատյանԽոշոր հրդեհ՝ ՀՀ-ումՕդի ջերմաստիճանը կբարձրանա Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվելՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված էԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Գերմանիայում ձյուն է տեղացելՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էր Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)«Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ (տեսանյութ) Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Սուրեն Պետրոսյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել Նաիրի Հոխիկյանը Տավուշից կոչ է անում«Փաշինյանը նոր հայկական տարածքներ է հանձնում. Բաքուն ավելին կպահանջի»Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ ԱԺ պատգամավորները տեսակցել են երեկ Տավուշում ապօրինի ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքիցԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասինԽոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում․ կրակը տեսանելի է հարյուր մետրից«Ողջու՜յն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է»․ Նարեկ ՍահակյանՄարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից 24 ժամ ջուր չի լինիՆոր քարտեզ է հրապարակվել․ որտե՞ղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո «Հայը նա է, ով գիտի Հայաստանի իրական սահմանները». Սարգիս Ծատուրյան1915թ. սկսվել է Հայոց մեծ եղեռնը․ պատմության այս օրը (24 ապրիլ) Էրդողանի նոր հանձնարարությունը ՓաշինյանինՔաղաքացին նախկին ճոպանուղու շենքի երկրորդ հարկից ընկել է զրոյական հարկ․ ի՞նչ է հայտնի Նավթի գներն աճել են Օր 5-րդ․ ճանապարհը շարունակում է փակ մնալՍուրեն Պետրոսյանին պատրաստվում են տեղափոխելԹուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ ԿարապետյանՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ»
Ամենադիտված