ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի անհեռատես հայտարարություններն անգամ թշնամին է օգտագործում մեր դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Անցած տարիների ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քայլերը վկայում են այն մասին, որ նա ո՛չ աշխարհաքաղաքական իրադարձություններին է հետևում ու հաշվի անում, ո՛չ էլ կարողանում է արտաքին քաղաքականության մեջ մի քանի քայլանոց կոմբիանացիաներ մտածել ու իրականացնել: Այս րոպեկան մոտեցումներով, անհեռանկար ու իրարամերժ հայտարարություններով, կիրթ հայերենով ճառեր արտասանելով երկիր կառուցել հնարավոր չէ: Դրա փոխարեն, հարկավոր է ջանք չխնայել, որպեսզի քարտեզի ամբողջ տարածքներում տեղի ունեցող իրադարձությունները բազմավեկտոր ուսումնասիրության ենթարկվեն և յուրաքանչյուրի հետ իր լեզվով խոսելու հմտություններ մշակվեն: Այլապես կստացվի շիլաշփոթ, որի տակից երկար ժամանակ դուրս գալ հնարավոր չի լինի:

Դեռ պատերազմի վերքերը չսառած, օր-օրի ի հայտ են գալիս խնդիրներ, որոնց պատասխանները չեն բավարարում հասարակությանը: Ավելին՝ վարչապետի կողմից արվում են այնպիսի հայտարարություններ, որոնք արագորեն սկսում են օգտագործվել հակառակորդի կողմից: Ստացվում է, որ Փաշինյանն իր չհաշվարկված քայլերով և արտահայտություններով ոչ միայն իրեն է կրակը գցում, այլև ողջ հայ ժողովրդին է անհարմար դրության մեջ դնում, քանի որ ամեն անգամ հայ ազգին դարձնում է ծաղր ու ծանակի առարկա: Հայկական ահռելի սփյուռք ունեցող երկրի ղեկավարումը ստանձնած անձն իրավունք չունի մանկամիտ և լղոզված հայտարարություններ անելու, քանի որ  հատկապես պատերազմից հետո բոլորի ուշադրությունը, այդ թվում ադրբեջանական ու թուրքական քարոզչական մեքենայի, բավական ուշադիր հետևում են թե ինչ է ասում երկրի առաջին դեմքը: Իսկ, այն անհեռատես դրսևորումներն ու հայտարարությունները, որոնք վերաբերում են պատերազմի ճիրաններից դեռևս մինչև վերջ չազատագրված մարդկանց, է՛լ ավելի են սրում իրավիճակը երկրի ներսում և տպավորություն առաջացնում, որ գործ ունենք ոչ թե երկրի առաջնորդի, այլ աշխարհից անտեղյակ մի պաշտոնյայի հետ, որի հարցազրույցներից ու հնչեցրած մտքերից տուժում է ոչ միայն հասարակությունը, այլև՝ երկիրը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular