Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ թիրախում եկեղեցին է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ապացուցման կարիք չունի, որ հայ եկեղեցական կառույցները, եկեղեցականները՝ իրենք, մեր երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ միշտ ունեցել են չեզոք դիրքորոշում։ Նրանք բավականաչափ լայնախոհ են եղել՝ չխառնվելու հոգևոր դաշտից դուրս տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, և նրանց այդ պահվածքը միշտ եղել է հանուն պետականության, հանուն ազգի, հանուն հայրենիքի։ Նույնիսկ այն դեպքերում, երբ աշխարհիկ զանազան ապազգային կամ հակազգային ուժերի կողմից ոտնահարվել են եկեղեցու և բարձրաստիճան եկեղեցականների իրավունքները, սահմանափակվել են մարդկային ազատությունները, նրանք դարձյալ գերադասել են չարձագանքելու եղանակով լիքցքաթափել լարվածությունը։ Փորձենք հիշել, թե երկու-երկուսուկես տարի առաջ, ինչ ոտնձգություններ էին կատարվում Հայ առաքելական եկեղեցու և կաթողիկոսի հանդեպ, հիշենք նաև դրանք կատարող ու սատարող անձանց անունները, ովքեր հետո իշխանությունների կողմից պարգևատրվեցին զանազան պաշտոններով։ Եվ վերստին արձանագրենք՝ եկեղեցին խոհեմաբար անհաղորդ մնաց իրեն սադրելու միտված գործողություններին։
 
Եկեղեցու բողոքը և ընդվզումն ուղղակի կերպով չարտահայտվեց նույնիսկ այն ժամանակ, երբ ԿԳՄՍ նախարարության ապազգային ղեկավարության կողմից հայ մանուկների կրթությունից ցանկացան օտարել Հայ եկեղեցու պատմությունը՝ ուսումնական այդ առարկան ծրագրերից դուրս հանելու կամ երկրորդական թեմաների վերածելու եղանակով։ Ճիշտ է, եղավ հոգևոր խորհրդի հորդորական բնույթի մի հայտարարություն, ուրիշ ոչինչ։ Եվ հայ եկեղեցու այս խոհեմ կեցվածքի ֆոնին այսօր որոշ եկեղեցական կառույցների և բարձրաստիճան եկեղեցականների պահվածքը կարելի է ասել ոչ միայն ավանդական չէ, այլև աննախադեպ է, ինչպես նաև՝ բնութագրական գործող իշխանությունների ապազգային ընթացքի նկատմամբ արդեն հոգևոր դաշտի ուղղակի ընդվզման տեսանկյունից։
 
Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի «պարականոն» վարքը իշխանությունների խորագույն զարմանքն է հարուցել՝ այնչափ, որ որոշել են սրբազանին հրավիրել ԱԱԾ։ Իսկ մարդն ընդամենը ֆեյսբուքյան էջում պահանջել է վարչապետի հրաժարականը: Գրառման հեղինակը ո՛չ զինված մարդկանց է կոչ արել՝ պատժելու ինչ-որ ներքին թշնամիների, ո՛չ էլ հրահրել բախումներ ու անկարգություններ, այլ ընդամենը հրաժարական է պահանջել։ Եվ նրան կանչել են ԱԱԾ։ Հենց լոկ այս փաստի մեջ մեր տխեղծ իրականության ողջ փչացածությունն է, այլասերվածությունը, քաղաքական սնանկությունը եւ մեկ անձի իշխանության համավարակը։
 
Անդրանիկ Կիրակոսյան
 

 

Պռոշյանում տեղի են ունենալու պայթեցման աշխատանքներ. փակվելու է մայրուղին․ ՆԳՆՈ՞րն է ոստիկանության մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդելը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը․ Աբրահամյան12-ամյա տղան 40 ժամ մեքենա վարելով փրկել է ընտանիքինՍամվելը եղել է ձեռնաշղթաներով, ոստիկանները բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ իջել են մեքենայից, վայրկյաններ անց եկել են դիմակավորված անձինք․ Մանրամասներ՝ քաղաքացու խոշտանգումիցՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըՌուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված ԴադիվանքիցԱլեն Սիմոնյանի հնչեցրած սպառնալիքներն իրականություն դարձան. Ժողովրդավարության բաստիոնում հարցերն այսպե՞ս են լուծվում Չինաստանի խոսքը Ռուսաստանում կշիռ ունի. Շոլցը Սի Ծինփինին խնդրել է ազդել Մոսկվայի վրաՀՀ-ն պետք է կողմնորոշվի ՀԱՊԿ անդամակցության հարցում. գլխավոր քարտուղարՄԻՊ աշխատակիցները կտեսակցեն ՔՊ-ական պատգամավորին վիրավորած անձին, որին ծեծի են ենթարկելՄենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունում կայացնել ինստիտուտներ. ՓաշինյանԿներկայացնեք, թե ինչ կա էլ քանդելու, պետք է ավարտել. Ավինյանը՝ Նոր Նորքի այգու ինքնակամ շինությունների մասինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերըԲրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Պատմական հիշողությունը, ցեղասպանությունը ուրանալու ոչ մի փորձ նրան չի փոխի. Վերժինե Սվազլյան ԱԱԾ-ի կողմից բերման է ենթարկվել 4 պաշտոնատար անձ Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ Սերբիայում օձը սողացել է խաղադաշտ և երկու անգամ կծել մրցավարին (տեսանյութ) Ինչպես են սևամորթ փոքրիկները հայկական երգով ցնցում աշխարհը․ զվարճալի տեսանյութ ՀՀ-ում կարմրուկի նոր դեպքեր են գրանցվել 85-ամյա ոսկեպարցին՝ ՔՊ-ականներինՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Գուրգեն Ստեփանյանը Բաքվում պահվող գերիներից էԵրկրաշարժ՝ ԹուրքիայումՄիացյալ Նահանգներում հանդես են եկել Հարավային Կովկասի գործերին միջամտելուց հրաժարվելու օգտինՈստիկանների հսկողության տակ գտնվող մարդուն անհայտ կերպարների կողմից ծեծի ենթարկելը հնարավոր է բացառապես ոստիկանության ղեկավարության ցուցումով․ Տիգրան Աթանեսյան Ժամանակն է, որ Ռուսաստանը օգտագործի տնտեսական լծակները, որպեսզի Հայաստանը խելքի գա. ռուս քաղաքագետՎաղը կպայթեցվի ՊՆ նախկին շենքը (տեսանյութ) Ուզում եմ շնորհավորել և հորդորել, որ այլևս իրենք քաղաքականությամբ չզբաղվեն, ոչ մի ապօրինի գործողություն անպատիժ չի մնալու. Վահագն ՉախալյանԴիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի պատճառով ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ՁՊՎ տեղափոխվելիս․ահազանգ Ջերմաստիճանի բարձրացում է սպասվումՌուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու համար. նյութերը դատարանում են Խուզարկություններ Առողջապահության նախարարությունում Լավրովը առաջին անգամ պատմել է Փաշինյանի հանդուգն հարցի ու դրան Պուտինի արձագանքի մասին40+10 հազար դրամ աջակցություն․ ովքե՞ր են շահառուները«Մատաղիսում ծառայող տղեն թագավոր է»․ Սամվել Գևորգյանը վրեժ է լուծել ընկերոջ մահվան համարՈղբերգական դեպք. Մալաթիայի շուկայի տաղավարում տղամարդու մարմին է հայտնաբերվել«Արևմուտքը փորձում է Հայաստանը դարձնել հակառուսական էքսպանսիայի ևս մեկ գործիք»Զառա Արամյանին սրտի խնդիրների պատճառով տեղափոխել են «Բեսթ Լայֆ»․ ի՞նչ վիճակում է նա Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին1994թ. հայ զինվորները համառ հարձակումների շնորհիվ գրավել են Աղդամ քաղաքից հյուսիս և Տերտեր քաղաքից արևմուտք ընկած մի քանի բնակավայրեր. պատմության այս օրը( 16 ապրիլ)Զանգվածային ծեծկռտուք Մոսկվայի շինհրապարակում` աշխատանքային միգրանտների միջև (տեսանյութ) 5 տարի այդ «Ուրալ»-ը չի քշվել․ նոր հանգամանքներ են առաջ քաշվելԲժիշկները հնարավորություն ունեն դեղատոմսերը դուրս գրել «Արմեդ» բջջային հավելվածի միջոցով Պատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Գեորգի Հարությունյանի խփած գոլը՝ «Նովոսիբիրսկ»-ի դեմ խաղումՇՏԱՊ. ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»
Ամենադիտված