ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեյրան Օհանյանի կնոջը «քաղաքավարի հեռացրել են». «Ժողովուրդ»

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ առողջապահության նորանշանակ փոխնախարար Սամվել Մարգարյանը զբաղեցնում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ` Ռուզաննա Խաչատրյանի աշխատասենյակը: Նախարարությունից հայտարարեցին, որ տիկին Խաչատրյանը գտնվում է արձակուրդում:

Հիշեցնենք, որ Ռուզաննա Խաչատրյանը ՀՀ առողջապահության նախարարի խորհրդականն է:

«Ժողովուրդ»-ը ՀՀ ԱՆ մամլո խոսնակ Անահիտ Հայթայանից փորձեց պարզել, թե ինչո՞ւ է խորհրդականի աշխատասենյակը տրվել փոխնախարարին, եթե նա ազատված չէ զբաղեցրած պաշտոնից. բա որ վերադառնա՞:

«Իհարկե, փոխնախարարը կմնա իր ընտրած սենյակում»,- տեղեկացրեց Հայթայանը: Ստացվում է` նախարարությունից նախկին ՊՆ տիկնոջը «քաղաքավարի հեռացրել են»: Հիշեցնենք, որ Սամվել Մարգարյանն այն էկզոտիկ պաշտոնյան է, որ գործի է գնում հեծանիվով` թութակը ուսին»:

 Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular