data-ad-slot="‎9704542741">
Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Երկու պատճառ, թե ինչու Մխիթարյանը չի կարող վերադառնալ «Բորուսիա». Վատցկեի դիտարկումը

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն հերթական անգամ նշել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերադարձը Դորտմունդ իրենց ծրագրերի մեջ չի մտնում: Հայաստանի ազգային հավաքականի ավագը մանկունյանցիների շարքերը համալրեց անցած մրցաշրջանից հետո և նա այժմ գրեթե խաղային պրակտիկա չունի:

«Չեմ հասկանում, թե ինչու պետք է Մխիթարյանը վերադառնա «Բորուսիա»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Sky-ը:- Նա լիովին գիտակցել է, թե ինչ է անում, երբ տեղափոխվել է «ՄՅՈՒ»: Այնպես որ՝ նրա վերադարձի հարցն ընդհանրապես չի քննարկվում «Բորուսիայում»:

Դրանից բացի, կա ևս երկու պատճառ, թե ինչու է նրա վերադարձը գրեթե անհավանական: Առաջին հերթին՝ նրա տրանսֆերը վաճառվել է բավականին մեծ գումարով, և մենք հնարավորություն չունենք իրականացնելու հետադարձ տրանսֆերը: Եվ երկրորդ՝ նրա փոխարեն մենք ձեռք ենք բերել այլ խաղացողների՝ Անդրե Շյուրլեին և Մարիո Գյոտցեին:

Ես կարծում եմ՝ Մխիթարյանն ինքն է ընտրել իր ապագան և «Բորուսիայի» հետ նրա ճանապարհները խաչվել են»:

loading...
website by Sargssyan