ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՀԱՍԱՐՍՈՒՌ ԴԵՊՔ. ՔԻՉ ԱՌԱՋ մոր և նրա 2 դուստրերի դիակները հայտնաբերել են սառնարանում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ոստիկանությունը քիչ առաջ Դանիայի հարավի Օբենրո քաղաքում հայտնաբերել է սիրիացի փախստական կնոջ եւ նրա երկու դուստրերի մարմինները, տեղեկացնում է Local պորտալը:

Հարավային Յուտլանդիայի տարածաշրջանի ոստիկանությունը հայտնել է, որ զոհվածները՝ 27-ամյա կինը եւ նրա յոթ եւ ինը տարեկան երկու դուստրերը, սպանվել են: Այս պահին ոստիկանությունը փնտրում է զոհված կնոջ ամուսնուն:

«Ոստիկանությունը մտել է այն տուն, որտեղ երեք զոհվածների դիակները հայտնաբերվել են սառցարանում: Կնոջ ամուսինը, եւ համապատասխանաբար զոհված երեխաների հայրը, բնակարանում չի եղել, այժմ ոստիկանությունը որոնում է նրան»,- պատմել են իրավապահները:

Ոստիկանները հայտնել են, որ զոհվածի ընտանիքի անդամներն իրենց են դիմել այն բանից հետո, երբ նա մի քանի օր կապի մեջ չի մտել: Սիրիացիների այս ընտանիքը Դանիա էր ժամանել 2015 թվականի ամռանը, նրանք ստացել էին փախստականների կարգավիճակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular