Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Ինչո՞ւ նախ չընդունվեց, ապա կրճատվեց «Լավրովի պլանը»

Հանգստյան օրերին Երևան էր ժամանել ՌԴ կառավարության էլիտար սթաֆը՝ Սերգեյ Լավրովի և Սերգեյ Շոյգույի գլխավորությամբ։ Նշենք, որ ՌԴ երկու առանցքային նախարարներն էլ հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ։ այս առիթով վերջինս նշել է․ «Բովանդակալից զրույց ունեցանք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ»: Իրականում ռուսական միջգերատսչական պատվիրակության այցերի նպատակը Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելությանն էին: Դիտարկենք մի առանձնահատուկ դրվագ․ 2016 թ. ապրիլի 22-ին՝ քառօրյայից երկու շաբաթ անց Երևանում նույն Սերգեյ Լավրովին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցրել էր․ «Ասացեք խնդրեմ, մենք ուզում ենք լսել, թե ինչու այդպես եղավ»։ Ի՞նչ էր պատասխանել Լավրովը, պարզ չէր: Դրա փոխարեն, Շոյգուն ասել է, թե ինչ պլաններով են եկել Երեւան արդեն 2020-ի 44-օրյա պատերազմից հետո: Հարց է առաջանում, իսկ Լավրո՞վը, նա որևէ պլանի մասին խոսե՞լ է Փաշինյանի հետ: Ի՞նչն է եղել այն բովանդակալից զրույցի առանցքը, որի մասին հպարտանալով փիառվել էր Նիկոլը: Նա արդեն կարիք չուներ Լավրովին հարցնելու, թե ինչու այդպես եղավ: Որովհետև Փաշինյանը պատերազմի առաջին օրը ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարել էր, որ պատերազմ կարող էր չլինել, եթե Հայաստանն ընդուներ Լավրովի պլանը: Այսինքն, Փաշինյանը հայտարարեց, որ պատերազմ եղավ, որովհետև Հայաստանը չէր ընդունել Լավրովի պլանը:

Իրականում վերջին շրջանում շատ է խոսվում, որ պատերազմի առաջին օրերին Սերգեյ Վիտորովիչը դարձյալ ակնարկում էր պլանի մասին և հնարավոր էր կանգնեցնել պատերազմը՝ ավելի վաղ համաձայնելով դրան: Այսինքն, Ռուսաստանն ուզում էր կանգնեցնել պատերազմը, Ադրբեջանը համաձայն էր, բայց խանգարում էր Նիկոլ Փաշինյանը: Առավել ևս, որ ԶՈՒ ԳՇ պետ Գասպարյանը հենց առաջին օրերից տվել է ամեն գնով կանգնեցնելու խորհուրդ: Ունենք երկու տարբերակ․ կամ Փաշինյանը գործել է քաղաքական ծայրաստիճան անհամարժեք, կամ պատերազմ կանգնեցնելը այլևս կախված չի եղել նրա «այո» կամ «ոչ»-ից: Այստեղ էական է գնահատել Թուրքիայի դերը, որը մեծացնելով իր ազդեցությունը Բաքվի վրա, հուլիսյան մարտերից հետո պահեց Ալիևի իշխանությունը: Դրա գինը պատերազմ սկսելն էր: Թուրքիան հազիվ թե այդ պատերազմը սկսել էր մի քանի օր անց մեկ-երկու շրջանով կանգնելու համար, կամ Ղարաբաղի համար: Հազիվ թե դրա համար էին ռեգիոն ներկրվել հազարավոր ահաբեկիչներ: Թուրքիան կանգնելու էր այն ժամանակ, երբ Ռուսաստանը կորոշեր այլևս չկանգնել ու միջամտել:

Էրդողանն այս տարիների ընթացքում հաշվել է Պուտինի բոլոր «ատամները» և գիտի, թե երբ եւ ինչ պարագայում նա «կկծի»: Թուրքիան կանգնեց և Բաքվին կանգնեցրեց այն ժամանակ, երբ Պուտինը ցույց տվեց, որ այլեւս չի կարող չմիջամտել: Հերթական հարցը, որն առաջանում է յուրաքանչյուր տրամաբանված անհատի մոտ այն է, թե ինչու Պուտինը թույլ տվեց, որ Անկարան գրեթե կիսով չափ կրճատի «Լավրովի պլանը»:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

website by Sargssyan