Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Հաղթանակները միայն ռազմի դաշտում չեն գրանցվում. Արմեն Պետրոսյան

 Արաբագետ Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ հարկավոր է շատ արագ վերհանել մեր պարտության պատճառները, վերլուծել և նոր նպատակներ, ուղենիշներ, կարգախոսներ սահմանել և առաջ շարժվել:

 «Ու թեև մենք այդ ելակետին դեռևս չենք հասել, ինչը տրամաբանական է, բայց պետք է շատ արագ առերսվենք իրականությանը: Մյուս կողմից պետք է հաշվի առնենք, որ Արցախի հարցն այնքան էր հասունացել, որ դրա լուծումն անխուսափելի էր: Մեր ռազմավարության տրամաբանությունն էր հանգեցրել մի իրավիճակի, որն այլընտրանք չէր թողել: Երբ հարցերին համակարգային մոտեցում ենք ցուցաբերում, ապա պետք է նկատենք, որ վերջին 200 տարիների ընթացքում այս տարածաշրջանում Հայաստանի շուրջ 40 տարուց ավել խաղաղություն չի պահպանվել: Մենք մշտապես եղել ենք տարաբնույթ պատերազմների մեջ: Ու, թեև նախորդ պատերազմից անցել է մոտ 26 տարի, բայց այս պատերազմը, կարող եմ ասել, հաստատ վերջինը չէ, որի մասին վկայում են ներկա աշխարհաքաղաքական իրողությունները: Ուստի, մենք այս մեկնակետից մեզ պետք է սկսենք պատրաստվենք ոչ թե պատերազմի, այլ՝ հաղթանակի: Եվ չափազանց կարևոր է հասկանալ, որ հաղթանակները միայն ռազմի դաշտում չեն գրանցվում: Հարկավոր է այլ կետից սկսել պատրաստվել, որպեսզի զինվորին բաժին ընկնող հատվածը մնա ամենավերջինը»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Ա. Պետրոսյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

website by Sargssyan