Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Պատմության այս օրը (նոյեմբերի 21)

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ

Հեռուստատեսության համաշխարհային օր, Ողջույնի համաշխարհային օր, Բանգլադեշ՝  Զինված ուժերի օր, Հունաստան՝ Զինված ուժերի օր, Բոսնիա և Հերցեգովինա՝ Խաղաղության համաձայնագրի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1932 - ծնվել է բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Ժիրայր Ավետիսյանը։

1956 - վախճանվել է դերասան Տիգրան Այվազյանը:

1974 - վախճանվել է հայ սովետական նկարիչ Լևոն Գենչը (Գենչղլյան):

1982 - վախճանվել է գրող Լեոնիդ Հուրունցը (Ավանեսով):

1988 - սկսվել են հայկական ջարդերը Բաքվում, Կիրովաբադում, Խանլարում, Շեքիում, Ղազախում, Մինգեչաուրում: Սկսվել է հայերի մասսայական արտաքսումը Ադրբեջանից Հայաստան:

1991- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լիտվայի հետ:

2006 - Հայաստանի տարվա շրջանակներում Ֆրանսիայում առաջին անգամ թողարկվել է Հայոց ցեղասպանության թեմայով փոստային նամականիշ:

2007 - վախճանվել է արձակագիր, դրամատուրգ և գեղանկարիչ Աղասի Այվազյանը:

- Վրաստանում` Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանի Մարաբդա երկաթուղային կայանում, տեղի է ունեցել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարության սկիզբը ազդարարող արարողությունը Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների մասնակցությամբ:

2015 - Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը հայտարարել է, որ հեռանում է Կիևում Միչուրինի թիվ 31 հասցեում գտնվող շքեղ առանձնատնից, դրա շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի պատճառով:

2019 - Հայկական ֆուտբոլի շուրջ բորբոքվող թնջուկը հանգուցալուծվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի ու գործադիր կոմիտեի հրաժարականով։ Գործկոմի նիստը հրավիրվել էր Իտալիայի հավաքականից Հայաստանի ազգային հավաքականի 9։1 հաշվով կրած ծանր պարտությունից հետո բարձրացած դժգոհության ալիքի և քննադատությունների արդյունքում։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

479 մ.թ.ա.- վախճանվել է չին մտածող Կոնֆուցիոսը («Զրույցներ և խոհեր»):

1620 - «Մեյֆլաուեր» նավով եռամսյա նավարկությունից հետո անգլիացի վերաբնակիչների ընտանիքները ափ են իջել Հյուսիսային ամերիկայի Կոդ հրվանդանի շրջանում:

1694 - ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա, արձակագիր և հրապարակախոս Վոլտերը:

1783- տեղի է ունեցել մարդու առաջին թռիչքը օդապարիկով:

1806 – Նապոլեոնը հայտարարել է Անգլիայի  «կոնտինենտալ շրջափակման» սկսելը:

1811– վախճանվել է գերմանացի դրամատուրգ, բանաստեղծ և արձակագիր Հենրիխ ֆոն Կլեյստը:

1836 — սկսվել է Կոնստանտինյան ճակատամարտը, որի ժամանակ ֆրանսիական էքսպեդիցիոն կորպուսը ջախջախիչ պարտություն է կրել արաբներից:

1862– ծնվել է վրացի նկարիչ Գեորգի Գաբաշվիլին:

1877– ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը ներկայացրել է իր ստեղծած ֆոնոգրաֆը:

1902 - ծնվել է խորհրդային պետական գործիչՄիխայիլ Սուսլովը:

1916–Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական ականից խորտակվել է Բրիտանիկ շոգենավը, որը  հանդիսանում էր«Տիտանիկի» երկվորյակ-շոգենավը:

1918 - Էստոնիայում որպես պետական դրոշ է հաստատվել մինչ այդ անկախության կողմնակիցների կողմից օգտագործվող դրոշը:

1942- ֆելդմարշալ Պաուլուսի ղեկավարած գերմանական 6-րդ բանակը Ստալինգրադի տակ հայտնվել է շրջափակման մեջ:

1967– վախճանվել է բելգիացի սյուրռեալիստ նկարիչ Ռենե Մագրիտը:

1979 – ցուցարարները այրելեն Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում գտնվող ԱՄՆ-ի դեսպանատունը:

1980 – տեխնածին աղետի հետևանքով վերացել է ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Պենյոր լիճը:

2008 – Գայ Ռիչչին և Մադոննան պաշտոնապես ամուսնալուծվել են:

2011 — վախճանվել է ամերիկացի ֆանտաստ գրող էնի Մակկերֆին:

2013 —սկսվել է Եվրոմայդանը՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնական հրապարակում տեղի ունեցող բազմահազարանոց հանրահավաքների շարքը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

website by Sargssyan