Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Սարիկ Անդրեասյանը երիտասարդ կինեմատոգրաֆիստների համար դպրոց կբացի

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը ծրագրում է կինոյի դպրոց բացել. նա երիտասարդ կինեմատոգրաֆիստներին կսովորեցնի արվեստը։ Այդ մասին Անդրեասյանը հայտնել է Instagram-յան էջի Stories բաժնում։

«Գարնան ավարտին ես կբացեմ կինոյի իմ դպրոցը»,- գրել է ռեժիսորը՝ պատասխանելով հաջորդ կուրսի թողարկման ժամկետների մասին հարցին։ Անդրեասյանը 2019թ.-ի օգոստոսին YouTube-յան «Сарик Live» ալիքում թողարկել է կինոյի ստեղծման վերաբերյալ կրթական տեսանյութեր։

Ռեժիսորը նշել է, որ դպրոց «մեծաքանակ պրոֆեսիոնալների» կհրավիրի՝ «մի քանի ամսվա ընթացքում տալու համար ավելին, քան անում է բուհ-ը տարիների ընթացքում»։ «Պատրաստվում եմ վարպետության դասերին ներգրավվել բոլոր ուղղությունները՝ ձայնային ռեժիսորներից մինչեւ նկարիչներ»,- գրել է Անդրեասյանը։

Պատասխանելով ուսուցման ձեւաչափի մասին հետեւորդների հարցիերին՝ ռեժիսորը պարզաբանել է, որ «դա ավելի նման կլինի արեւմտյան համակարգին, ուր դուք կսովորեք այնպիսի հասկացություն, ինչպիսին «Filmmaking»-ն է, այսինքն՝ կինոն ընդհանուր առմամբ»։ «Հնարավոր է, լսելով բոլոր ուսուցիչներին, դուք հասկանաք, որ ցանկանում եք ոչ թե ռեժիսուրայում, այլ պրոդյուսերական կամ օպերատորական հատվածում լինել»,- պարզաբանել է նա։

Անդրեասյանը չի նշել ապագա դպրոցում ուսման արժեքը։ «Մենք առայժմ մտածում ենք գնագոյացման մասին»,- ասել է ռեժիսորը։ Ռեժիսորի խոսքով՝ կրթությունը պետք է լինի ոչ միայն ապահովված մարդկանց համար, եւ ինքը չի պատրաստվում գումար վաստակել դպրոցի միջոցով։ «Կլինի գումար, որը կծածկի ուսուցիչների վարձատրումն ու տարածքի վարձայալությունը»,- նշել է նա: 

website by Sargssyan