ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվում տղամարդը հրկիզել է նախկին կնոջը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի բնակիչ Ջեյհուն Զեյնալովը բենզին լցնելով իր նախկին կնոջ` Արզու Զեյնալովայի վրա, հրկիզել է նրան: Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ին Բաքվի Խազար թաղամասում գտնվող ռեստորաններից մեկի հարեւանությամբ:

Արզու Զեյնալովան տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է ծանր:
Տղամարդը ձերբակալվել է դեպքի վայրում, հարուցվել է քրեական գործ:

Ադրբեջանում վերջին շրջանում ընտանիքի անդամների՝ միմյանց նկատմամբ կատարվող հանցագործությունների թիվը աճել է:

Հոգեբանները դրա գլխավոր պատճառներից մեկը համարում են Ադրբեջանում սկսված խորը տնտեսական ճգնաժամի պատճառով բնակչության շրջանում ագրեսիայի աճը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular