Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երանի նրան ու մյուս նահատակներին, որ չեն տեսնում՝ ինչ է կատարվում. ֆուտբոլիստ, ռեժիսոր Գագիկ Աբրահամյանի մայր

ՍՊՈՐՏ

Իմ որդին հաղթել է եւ հաղթանակած գնացել, հերոսաբար կռվել է եւ կյանքը նվիրել հայրենիքի պաշտպանությանը: Երանի նրան ու մյուս նահատակներին, որ չեն տեսնում՝ ինչ է կատարվում: Նրանք բոլորը հաղթել են: 

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված ֆուտբոլիստ, ռեժիսոր Գագիկ Աբրահամյանի մայր Ռիտա Դավթյանը:

Արցախյան պատերազմում նահատակված 19-ամյա Գագիկ Աբրահամյանը Երեւանից էր, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սան, դարպասապահ, Երեւանի N1 պետական քոլեջի ռեժիսուրայի բաժնի շրջանավարտ էր: Ուսմանն ու մարզումներին զուգահեռ աշխատել է որպես խոհարար: 

Գագիկ Աբրահամյանի մայրը՝ Ռիտա Դավթյանը նշում է, որ որդին ընտրած երկու ուղղություններում էլ հաջողություններ է ունեցել եւ պարտադիր զինծառայությունն ավարտելուց հետո, երկուսով էլ մասնագիտանալու նպատակ ուներ:

 

Գագիկ Աբրահամյանն Իջեւանում է անցել պարտադիր զինծառայությունը: Իր ցանկությամբ եւ դիմումի համաձայն է տեղափոխվել Արցախ, երբ սկսվել է պատերազմը:  Զոհվել է ռազմի դաշտում ԱԹՍ-ի հարվածից հրամանատարին փրկելիս:

«Գագիկը ժպտերես, էմոցիոնալ, բռնկուն տղա էր: Միշտ ժպիտը երեսին էր:  Ամեն ինչ սիրում էր իր վրա վերցնել, ինքը աներ, խնդիրներն ինքը լուծեր: Անսահման հայրենասեր էր: Միշտ ձգտել է ծառայել Արցախում, չգիտեմ՝ ինչու: Միշտ ասում էր, որ պետք է պաշտպանի իր հայրենիքը: Հուլիսին տեղի ունեցած տավուշյան դեպքերի ժամանակ դիրքերում էր, մասնակցել է: 2019 թվականի հուլիսին զորակոչվեց: 6 ամիս Լուսակերտում ծառայելուց հետո պատահականությամբ ընկավ Իջեւան. այն նույն զորամասը, որտեղ իր պապիկը հրամանատար է եղել:  Ծառայության ժամանակ դիմում է գրել, որպեսզի իրեն տեղափոխեն Արցախ: Դիմումը նախքան պատերազմը սկսելն էր գրել: Հոկտեմբերի 1-ից տեղափոխվել էր: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ից լույս 28-ի գիշերը Մարտակերտում: ԱԹՍ-ն հարվածել է իրենց հրամկազմի խրամատին: Այդ ձայնի վրա վազել է, որ հրամանատարին օգնի, որը վիրավոր է եղել: Քաշել է խրամատ, երկրորդ հարվածն է եղել: Իր հետ միասին զոհվել են եւս չորս զինվոր ու հրամանատարը: Դեպքի պահին երեք հոգու ասել է՝ գնացեք, շատ ենք այստեղ ու այդ զինվորները ողջ են մնացել: Այդ մասին պատմել է իր դասընկերը, որն իր հետ միասին խրամատում է եղել:

Այդ 28 օրերին էլ, երբ իմացա՝ տեղափոխվել է Արցախ, շատ անհանգիստ էի: Պարբերաբար զրուցում էինք հեռախոսով, բայց այնքան կարճ էին այդ զրույցները, վայրկյաններ: Եթե իմանայի այսպես է լինելու, ավելի երկար կզրուցեի տղայիս հետ: 28 օրերը եկեղեցիներում եմ անցկացրել: Ցանկացած մայր էլ չի ուզում դրան հավատալ: Հավատալու չի: Հիմա էլ չեմ հավատում»,- ասում է  Ռիտա Դավթյանը:

Գագիկ Աբրահամյանը ապագա ռեժիսոր էր, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Անդրեյ Տալալաեւի գլխավորությամբ մի քանի մարզում է հասցրել անցկացնել «Փյունիկի» գլխավոր թիմի հետ: Ըստ Ռիտա Դավթյանի, ծառայությունից հետո որոշել էր երկու ուղղություններով էլ մասնագիտանալ:

«Գագիկն ավարտել է Երեւանի Լեւ Տոլստոյի անվան դպրոցը: Ավագ դպրոց չգնաց: Սովորեց Երեւանի N1 պետական քոլեցի ռեժիսուրայի բաժնում: Բարձր գնահատականներով էր սովորում, շատ էր սիրում իր մասնագիտությունը: Պլանավորել էր հետ գալ, ընդունվել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ, ռեժիսուրայի բաժին: Ամեն ինչ ծրագրած էր:

 

Սպորտն էլ էր ուզում զարգացնել, առաջ գնալ, բայց հայրենասիրությունը, հայրենիքի պաշտպանությունը  ամենաառաջին տեղում էր: Հայրենասիրությունն այլ սանդղակի վրա էր իր մոտ:

Ֆուտբոլ շատ էր սիրում: Սիրով էր գնում մարզումների: Դարպասապահ էր: Բարձրագույն խմբի հետ Ֆուտբոլի ակադեմիայում մարզումներ էին անում, կարճ հոլովակներ էր պատրասում իր մարզումներից: Շատ հետաքրքիր վիդեոներ ունի մարզումներից: Ուզում էր ֆուտբոլում առաջ գնալ: Իր մի հարցազրույցներից մեկում ասել էր, որ նպատակ ունի իր սեփական ֆուտբոլային ակումբն ունենալ: Երազում էր ակումբ ունենալ: Ֆուտբոլին շատ էր նվիրված: 6 տարեկանից էր  խաղում: 12 տարեկանում, երեւի բարձրահասակ էր, դրանով պայմանավորված, առաջարկեցին մտնել «Փյունիկ»: Մտավ, սիրեց ու մնաց:

Ռեժիսոր-ֆուտբոլիստ... Հենց այս երկուսն էլ իր համար կարեւոր էին եւ առաջին տեղում: Չէր տարանջատում: Մի դարպասապահ կա, որը նաեւ ռեժիսոր էր: Ուսումնասիրում էր այդ ֆուտբոլիստին, պատմում էր եւ ասում, որ ուզում է նրա պես լիներ:

Ինչպես ֆուտբոլում, այնպես էլ ռեժիսուրայում կարող էր շատ մեծ հաջողություններ ունենալ: Գագիկի մտքերը միշտ տարբերվող էին եւ շատ հետաքրքիր»,- պատմում է զինվորի մայրը:

Գագիկ Աբրահամյանը Եռաբլուրում է հուղարկավորված: Տիկին Ռիտան հիշում է, որ փոքր տարիքից որդիներին պարբետարաբ տարել է Եռաբլուր, պատմել հայ հերոսների մասին: Այժմ ամեն օր ինքն է այցելում Եռաբլուր՝ որդու մոտ:

 «Տանն իր սենյակում նրա անկյունն եմ ստեղծել, որտեղ իր համազգեստն է՝ մեդալներով: Սերժանտ էր: Լավագույն սերժանտ էր ճանաչվել ծառայությա առաջին 6 ամսվա ընթացքում: Հրետանավոր էր: Դ-30 հրանոթի հրամանատարն էր: Սիրում էր իր հրանոթը: Միշտ ասում էի՝ դու քո հրանոթն ինձնից շատ ես սիրում. ինքն էր ու իր հրանոթը:

Հերոսի կոչում չի ստացել: Հուլիսյան դեպքերից հետո պետք է տային «Քաջարի մարտիկ» շքանշան, բայց դեռ չեն տվել:

Արցախ տեղափոխվելուց հետո զանգեց, ասաց՝ մամա, այսօր հրետանավորի տոնն է եւ լրացավ ծառայությանս 1 տարին ու երեք ամիսը: Սա առաջին տոնն էր, որ ես չուրախացա: Երեւի առաջին կանխազգացումս այդ օրը եղավ:

Կրտսեր եղբայր ունի 17 տարեկան: Երկուսն էլ մեծացել են ֆիդայական գրքերով: Ու ես միշտ ուզել եմ, որ իմ որդիները ծառայեն հայոց բանակում: Ամեն տարի ապրիլի 24-ին որդիներիս ձեռքը բռնած նախ այցելել ենք Եռաբլուր, ապա Ծիծեռնակաբերդ: Այսօր ամեն օր է ճանապարհը տանում է դեպի Եռաբլուր՝ որդուս մոտ:

Այս պատերազմը սովորական պատերազմ չէր, Ապրիլյանը չէր, 90-ականներինը չէր: Սա ուրիշ պատերազմ էր: Զոհված ամեն մի զինվոր, հրամանատար, կամավոր մերօրյա հերոսներ են: Այս երեխաներին բոլորը պետք է ճանաչեն:

Այն, ինչ հանգուցալուծում ստացավ այս պատերազմը, այդ հայտնի համաձայնագրի ստորագրումը շատ, չափազանց ծանր է: Երնեկ մեր որդիներին, որ չեն տեսնում՝ ինչ է կատարվում եւ ինչ է կատարվելու: Իմ որդին ու մեր մյուս նահատակները հաղթանակով գնացին ու հաղթանակած են: Ահավոր ցավ եմ ապրում. վրեժով եմ լցված... Չեմ ցանկանում ոչնչի մասին իմանալ: Որեւէ մեկի «կներեք»-ը իմ ու իմ նման մյուս մայրերին չի սփոփի երբեք: «Կներեք», «ցավակցում եմ» բառերն ինձ համար այլեւս արժեզրկված են, որովհետեւ մենք եւ բոլոր մյուս մայրերը այնպիսի կորուստ ենք ունեցել, որը չափման միավոր չունի: Պատասխանն այսպիսին պետք է չլիներ:

Ինձ իմ որդու կարոտն է մնացել, որն առնում եմ նրա համազգեստից բույրը քաշելով: Իմ որդին հաղթել է եւ հաղթանակով գնացել: Մնացածն Աստծո ձեռքերում է եւ նրանով էլ կլուծվի»,- խոսքն ամփոփեց Ռիտա Դավթյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСоздание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак КарапетянОн родился чемпионом: Артем Терян Выгоду от переориентации получат бенефициары, которые находятся за пределами Южного Кавказа, а пострадает армянский народ: Игорь Семеновский Выход Армении из ОДКБ не будет способствовать укреплению ее безопасности: Александр Асафов Омское объединение «Исток медиа» под руководством Тиграна Назаряна победило в конкурсе «Светлое кино» «Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаГол Эдуарда Сперцяна помог победе «Краснодара» Гол Севикяна принес победу «Ференцварошу» Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянВ Кишиневе прошел концерт, посвященный 109-й годовщине Геноцида армян В культурном центре посольства РА в России к 109-й годовщине Геноцида армян был организован вечер дудука Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Пашинян не способен защищать национальный интерес Армении — Аслан Рубаев В Москве прошли памятные мероприятия посвящённые памяти жертв Геноцида армян 1915 года Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяРежим перешел к репрессиям и насилию в ТавушеАршак Карапетян заявил о начале акций неповиновенияЕдинственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянПашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Армения и Азербайджан не нуждаются в посредниках — Алиев Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромКурсы валют в Армении «Интер» Генриха Мхитаряна обыграл «Милан» и в 20-й раз стал чемпионом Италии В Минске почтят память жертв Геноцида армян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянАнна Бадалян завоевала два золота в Ницце В Культурном центре посольства РА в России пройдет встреча, посвященная Габриелу Сундукяну Заявление о внутренней ситуации в Армении Запад отправит экспертов в АрмениюАдминистрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыСоздавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак КарапетянДля четырех сел нашли козла отпущенияАдминистрация забыла об армянских военнопленных
Самое популярное