Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գնանք, նորից հաղթենք. զոհված պահեստազորային Մկրտիչ Ղարիբյանը նաև ապրիլյան պատերազմի մասնակից էր (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Կենսուրախ, բարեսիրտ, ընկերասեր, հայրենասեր, մեծ սրտի տեր մարդ։ Այսպիսինն էր հարազատների հիշողություններում Մկրտիչ Ղարիբյանը, ով հայրենիքի սահմանների պաշտպանության համար թշնամու դեմ մղվող պայքարում մեկ ամիս շարունակ առաջնագծում կռվելուց հետո զոհվեց։

«Պատերազմի առաջին օրն էր, ընկերներով հավաքված էինք, Մկրտիչն ասաց՝ գնանք կամավորագրվենք՝ մեր երկիրը պաշտպանենք։ Նույն օրը՝ երեկոյան իրեն թուղթ եկավ, ու ինքը չհասցրեց որպես կամավոր գնա,  այլ  որպես պահեստազորային գնաց ու մեկ ամիս պայքարեց թշնամու դեմ։ Ասում էր, որ մենք չգնանք, ո՞վ պիտի գնա»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա մանկության ընկերը՝ Վազգեն Մկրտչյանը։

28-ամյա Մկրտիչը Երևանից էր, զբաղվում էր հանդիսությունների կազմակերպմամբ։ Երաժշտական գործիքներ՝ սինթեզատոր և դհոլ էր նվագում:

Քույրը՝ Լուսինե Ղարիբյանը, մեզ հետ զրույցում պատմեց, որ իր և եղբոր տարիքային տարբերությունը 10 տարի է, եղբորը մեծացնելու ու դաստիարակելու  հարցում իր ներդրումը շատ մեծ է եղել։ Մկրտիչն ու Լուսինեն շատ կապված էին իրար հետ։

«Ոնց որ սրտիցս պոկեն ու տանեն»,- արցունքն աչքերին նկատում է Լուսինեն։

Մկրտիչի անբաժանելի ընկերը 5-ամյա Գևորգն էր՝ Լուսինեի որդին։

«Ման է գալիս քեռուն, նկարներին է նայում, չի հավատում․․․։ Իրար հետ շատ կապված էին, Մկրտիչը որտեղ գնում, Գևորգին տանում էր իր հետ»,- ասաց քույրը։

 «Երեխայի հետ երեխա, մեծի հետ մեծ։ Ես չեմ տեսել նման մարդու, իր տեսակն ուրիշ էր, բարի, ընկերասեր, հարգանք ու պատիվ ունեցող մարդ։ Եղբայրս ամեն ինչի մասին մտածում էր, ամեն մեկի հոգսի մեջ մտնող, հասնող, անգին մարդ էր, և ինքը գնաց էդ ճակատում հերոսաբար կռվեց»,- Մկրտիչի մասին պատմում է մյուս քույրը՝ Մարինեն։

Պատերազմի ընթացքում քույրերը եղբոր հետ կապ են ունեցել։ Մարինեն ասում է՝ ոչ մի բանից չէր դժգոհում, վստահ էր, որ հաղթանակած հետ է գալու։

 «Ես իրեն տրտնջալիս չեմ լսել, ասում էր՝ ամեն ինչ լավ է, մենք հաղթելու ենք։ Մենք հարցնում էինք՝ սա վերջ ունի՞, գալո՞ւ ես, ինքն ասում էր՝ կվերջացնենք ու կգանք, տղերքի հետ եմ, մենք հայրենիքի համար ենք կռվում։ Հարցնում էինք՝ ինչի՞ կարիք ունեք, ասում էր՝ ամեն ինչ կա, նորմալ է, դուք հանգիստ եղեք, մենք կվերջացնենք ու կգանք։ Ես շնորհակալ եմ մորս, որ նման արծիվ ու հզոր որդու է ծնել ու դաստիարակել, հպարտ եմ, որ իր նման եղբայր ունեմ»,- ասաց քույրը՝ հավելելով, որ Մկրտիչը մասնակցել էր նաև ապրիլյան պատերազմին։

«Հենց իմացավ էս պատերազմի մասին, ասաց՝ պիտի գնանք նորից հաղթենք, որովհետև ինքը միշտ հաղթանակով հետ է եկել։ Դրա համար իր նպատակը հաղթելն էր»։

Մկրտիչը զոհվել է հոկտեմբերի 28-ին, թե ի՞նչ հանգամանքներում՝ դեռ հստակ չի։ Մանկության ընկերոջ՝ Վազգենի տեղեկություններով, Մկրտիչը  բեկորային վնասվածքներ էր ստացել, որոնք անհամատեղելի էին կյանքի հետ։ Վերջին անգամ  Մկրտիչի հետ նրա մահից մի քանի ժամ առաջ էր խոսել։

«Տրամադրությունը բարձր էր, ասում էր՝ ամեն ինչ լավ է լինելու, մենք հաղթելու ենք։ Վստահ եմ՝ ոնց ինքն է ասել՝ էդպես էլ լինելու է։ Մեր ընկերներից էլի տղերք կան Արցախում, վստահ եմ՝ մուռը հանելու են»,- նշեց Վազգենը։

 Նրա հիշողություններում Մկրտիչը կմնա որպես հայրենասեր, շնորհալի  ու շրջապատին նվիրված մարդ։

«Նա պատրաստակամ էր բոլորին օգնելու, նույնիսկ անծանոթ մեկը  դիմեր իրեն, պատրաստ էր օգնել։ Եթե մեկն իրեն վատություն էր անում, չէր պատասխանում դրան։ Ասում էր՝ ես լավն անեմ, թող ինքն իրեն վատ զգա։ Ոսկի տղա էր»,- հավելեց Վազգենը։

28-ամյա Մկրտիչ Ղարիբյանին երեկ՝ նոյեմբերի 1-ին,  «Եռաբլուր» զինվորական պանթեոնում զինվորական կարգով՝ Հայաստանի օրհներգի և պատվո համազարկի ներքո հողին են հանձնել։

Մոսկվայում ադրբեջանցին, իրեն նկատողություն անելու համար, սպանել է տղամարդունՔաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետումՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն Որ հիվանդությունների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինիՆոր օրենք՝ դպրոցականների համարԼավ լուր ԼՂ-ից տեղահանված ուսուցիչների համարStop_nikol ակցիան կառավարության շենքի դիմաց. այս պահին ընթանում է նաև կառավարության նիստը «Պրոթեզով մարդ է, խի՞ եք տանում»․ քաղաքացիները՝ ոստիկանին Նավթի գները նվազել են Նոր մանրամասներ 36 կգ ոսկու գողության մասովԱրցախցիներ, ո՞ւր եք, ինչո՞ւ չեք միանում ՃՏՊ մահվան ելքովՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Չեռնիգովում զոհերի թիվը հասել է 18-ի Մեկ օրում՝ երկու երկրաշարժԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունըԿիրանցի արոտավայրերը, այգիները, այլ հողեր անցնելու են Ադրբեջանին․ զեկույցՖանտազիաներ ու սառը հաշվարկ. ինչքանո՞վ են իրականում մոտ իրար Հայաստանն ու Հնդկաստանը «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Կոտայքում․ զոհ ու վիրավոր կանԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար 1877թ. Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ ազատագրվել է Բայազետը. պատմության այս օրը ( 18 ապրիլ)24 ժամ ջուր չի լինի հետևյալ հասցեներում Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Սահմանին անցակետ կլինի․ նոր մանրամասներ երեկվա հանդիպումից11-մետրանոց հարվածաշար, հաղթական գնդակ․ ո՞ր թիմերը կհանդիպեն երկրորդ ՉԼ կիսաեզրափակչում Հայտնի է դատարանի որոշումըԻնչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Սանկտ Պետերբուրգում ձյուն է տեղացել (տեսանյութ)Ռուբլին՝ ռեկորդային էժանԻնքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»Ավտոբուսը Նոր Երզնկայում բախվել է քարե պարսպին․ 29 մարդ հոսպիտալացվել էՃապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ» Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում. «Ժողովուրդ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ» ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
Ամենադիտված