ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԱԾ-ի կողմից լրտեսների բացահայտման ընթացքում կալանավորվել է 2 անձ՝ բարձրաստիճան զինվորական և օտարերկրյա քաղաքացի. ԱԱԾ տնօրենի տեղակալ (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

ԱԱԾ-ի կողմից լրտեսների բացահայտման ընթացքում կալանավորվել է 2 անձ՝ բարձրաստիճան զինվորական և օտարերկրյա քաղաքացի, նրանց նկատմամբ իրականացվել են համապատասխան գործողութուններ: Այսինքն, այս պահին ունենք երկու մեղադրյալ՝ մեկը դավաճանության գործով, մեկը՝ լրտեսության։ Այս մասին Քննչական կոմիտեի և ԱԱԾ ներկայացուցիչների այսօր կայացած համատեղ ասուլիսի ժամանակ նշեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը:

Նա վստահեցրեց, որ ԱԱԾ-ի կողմից իրականացվում են բոլոր օպերատիվ հետախուզական միջոցառումները նմանատիպ անձանց անմիջապես բացահայտելու և համապատասխան աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ:

Անդրադառնալով դիրքերում զինվորների շրջանում ապատեղեկատվություն տարածելու մասին վարչապետի հայտարարությանը, Արմեն Աբազյանը նշեց, որ արդեն կա մեկ կալանավորված անձ։

Ինչ վերաբերում է վերջերս կորոնավիրուսի կեղծ տեղեկանք պատրաստելով՝ զորահավաքից խուսափելու դեպքին՝ Արմեն Աբազյանը նշեց, որ ձերբակալվածներն արդեն իսկ ունեն մեղադրյալի կարգավիճակ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular