Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հա­կա­թուր­քա­կան պատ­ժա­մի­ջոց­նե­րի կի­րա­ռու­մը կա­րող է վերջ­նա­կա­նա­պես ծնկի բե­րել պսև­դո-սուլ­թա­նին»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ռազմական արկածախնդրությունը, որը դրսևորում է Թուրքիան ու շարունակում իր ներգրավվածությունն ունենալ պատերազմում, արդեն իր ազդեցությունն է թողել այդ երկրի տնտեսության վրա: Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանի խոսքով, այդ ազդեցություններն առավել քան ակնհայտ են: «Նախ՝ պետք է խոսել քաղաքական հետևանքների մասին: Էրդողանի աշխարհաքաղաքական ավանտյուրիզմն արդեն իր բացասական ազդեցությունն է ունեցել Էրդողանի քաղաքական դիրքերի վրա:

Այս գործընթացն առավել ցայտուն կերպով արտահայտվեց 2019 թ. Թուրքիայում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, երբ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պարտություն կրեց թուրքական հիմնական խոշոր քաղաքներում՝ Ստամբուլում, Իզմիրում: Այս միտումները առ այսօր շարունակվում են. Էրդողանի ապարդյուն գործողությունները Միջերկրական ծովի արևել յան հատվածում, Հունաստանին ու Կիպրոսին պատկանող ջրային տարածքներում, Լիբիայում, այժմ նաև Արցախում էապես նպաստում են թուրքական հասարակության ներսում լարվածության աճին, ինչին նպաստում են նաև երկրում առկա խորքային տնտեսական խնդիրները:

Ինֆլյացիան Թուրքիայում արդեն հասել է աննախադեպ 11,7%-ի, իսկ միջազգային հեղինակավոր Moody's վարկանիշային գործակալությունը Թուրքիայում տիրող իրավիճակը որակել է որպես ինստիտուցիոնալ և կառավարչական ներուժի սնանկացում՝ պայմանավորված նախևառաջ աշխարհաքաղաքական գործընթացներով: Արդյունքում էապես իջեցվել է Թուրքիայի սուվերեն վարկային ռեյտինգը, իսկ դա նշանակում է, որ Անկարայի հանդեպ նվազել է միջազգային ֆինանսական կազմակերպությունների վստահությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Վահե Դավթյանը:

Անդրադառնալով թուրքական լիրայի արժեզրկմանը, նաև տեղեկությանը, ըստ որի, Թուրքիան տագնապալի տեմպերով ծախսում է իր արտարժութային պահուստները՝ Վ. Դավթյանը նախ շեշտեց, որ թուրքական լիրան շարունակում է գահավիժել: «Այս գործընթացը սկիզբ է առել 2016 թ.-ին, իսկ կուլմինացիային հասել է արդեն 2018 թ.ին, երբ լիրայի արժեզրկումը կազմեց 30%, իսկ 2019 թ.-ին՝ 20%: Դատելով Թուրքիայի ներկայիս ֆիսկալ քաղաքականության միտումներից՝ կարող ենք կանխատեսել, որ 2020 թ. արդյունքում լիրայի արժեզրկումը ևս կշարունակի մնալ նույն սահմաններում: Այս ճգնաժամի դեմն առնելու նպատակով Թուրքիան սկսել է ակտիվորեն նվազեցնել արտարժութային պահուստները, որոնք այս տարվա հոկտեմբեր ամսին հասան վերջին 15 տարվա մինիմումին՝ 41,4 մլրդ դոլար:

Ակնհայտ է, որ արտարժութային պահուստները կրճատելով՝ թուրքական կենտրոնական բանկը նպատակ է հետապնդում կայունացնել լիրան, սակայն առայժմ ապարդյուն: Տնտեսական ճգնաժամն արդեն իր ուղղակի ազդեցությունն է թողնում նաև մարդկանց բարեկեցությաւն վրա: Ընդամենը 1 տարվա ընթացքում, մասնավորապես, վերոնշյալ գործընթացների արդյունքում Թուրքիայի ազգային եկամուտը կրճատվել է 16%-ով: Կտրուկ գնաճը, գործազրկությունը, որը հասել է աննախադեպ 16%-ի, կապիտալի արտահոսքը, աշխատանքային միգրացիայի բարձր տեմպերն ու մի շարք այլ գործոններ Թուրքիայում պայթյունավտանգ իրավիճակ են ստեղծում, որն Էրդողանը փորձում է կոմպենսացնել ծայրահեղական-իսլամիստական, նեոօսմանական ու միլիտարիստական հռետորաբանությամբ և ուժի ցուցադրմամբ:

Արդյունքում ներկայումս Թուրքիան ունի խորքային խնդիրներ իր բոլոր հարևանների և ոչ միայն հարևանների հետ, ինչն էապես նպաստում է երկրի ներսում քաղաքականսոցիալական ճգնաժամի հասունացմանը»,ընդգծեց մեր զրուցակիցը: Նշենք, որ մի շարք երկրներ հայտարարում են Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կամ առնվազն դրանց հնարավորության մասին: Հարցին՝ նման դրևսորումներն էական նշանակություն ու ազդեցություն կունենա՞ն, Վահե Դավթյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ «Թուրքիան առանց Էրդողանի» կոնցեպտը պետք է այլևս անկյունաքարային դառնա ողջ քաղաքակիրթ աշխարհի համար:

Այդ կոնցեպտը կյանքի կոչելու համար հույժ անհրաժեշտ է գործի դնել բոլոր, այդ թվում՝ տնտեսական գործիքները: Ու այդ իմաստով հակաթուրքական պատժամիջոցների կիրառումը կարող է վերջնականապես ծնկի բերել պսևդո-սուլթանին: Թուրքիան տնտեսապես կախված է արտաքին ներդրումներից ու միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից տրամադրվող վարկային միջոցներից: Անկարայի աշխարհաքաղաքական ավանտյուրաներն արդեն իսկ հանգեցրել են Թուրքիա իրականացվող ուղղակի օտարերկրյա ներդրումների կրճատմանը շուրջ 40%-ով: Սաուդյան Արաբիայի, Մարոկկոյի, Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից Թուրքիայի հանդեպ սահմանված առևտրային էմբարգոն, իհարկե, չափազանց կարևոր քայլ էր, հատկապես, եթե հաշվի առնենք այն, որ նույն ԱՄԷ-ն Թուրքիայի առանցքային առևտրային գործընկերներից է:

Կարծում եմ՝ շուտով մենք ականատես կլինենք Արաբական պետությունների լիգայի կողմից հավաքական մակարդակով նման քաղաքականության որդեգրմանը, քանի որ արաբական աշխարհը ևս ուղիներ է փնտրում Էրդողանի նեոօսմանական ախորժակը զսպելու, նրա ազդեցությունը Մերձավոր Արևելքում նվազեցնելու համար: Միակ խոչընդոտն այստեղ կարող է ստեղծել Կատարը, որտեղ տեղակայված է թուրքական ռազմական բազան, սակայն արաբական աշխարհի հակաթուրքական կոնսոլիդացիան ակնհայտորեն կստիպի Դոհային վաղ թե ուշ վերանայել սեփական դիրքորոշումը: Սակայն հատկապես կարևոր է ԵՄ կողմից պատժամիջոցային գործիքների կիրառումը, քանի որ հենց եվրոպական երկրներն են հանդիսանում թուրքական տնտեսության հիմնական դոնորները:

Այստեղ հատկապես պետք է ընդգծել Գերմանիայի գործոնը, որը Թուրքիայի թիվ մեկ առևտրատնտեսական գործընկերն է: Ավաղ, վերջերս մենք իմացանք Բեռլինի ու մի շարք այլ եվրոպական երկրների կողմից Հունաստանի նախաձեռնած հակաթուրքական պատժամիջոցների վրա արգելք դնելու մասին: Կարծում եմ՝ նման վարքագիծը պետք է արմատապես վերանայվի, քանի որ հենց դրա արդյունքում է Էրդողանն իրեն թույլ տալիս լկտի հռետորաբանություն կիրառել Ֆրանսիայի ու մի շարք այլ արևմտյան երկրների առաջնորդների ու ժողովուրդների հանդեպ: Ու այս առումով հայկական դիվանագիտությունն ու լոբբիստական կառույցները մեծ աշխատանք ունեն անելու»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել ՏավուշԱԺ հանձնաժողովը մերժեց սահմանազատման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նախագիծը«Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության Նախիջևանի դրույթը. ԱլիևՀաջորդը` Տիգրանաշեն Տավուշում սահման գծում է ոչ թե իշխանությունը, այլ՝ հանձնաժողովը. ՔՊ-ական Վահե ՂալումյանՇոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ ԱլիևԱնվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարություն Փաշինյանը լուսանկար է հրապարակելՆոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան ԱբրահամյանԻնտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա «Ես սոված ծարավ Հայաստանն եմ ուզում»․ Տավուշը վճռական էՎթար Ապարանում․ 7 վիրավոր կաՀայկական կողմից երևում է ադրբեջանցիների անթաքույց շարժը գյուղի վերևի դիրքումԿարեն Խաչանովը պահպանել է 17-րդ հորիզոնականը. ATP Բացառիկ կադրեր՝ սահմանազատման գործընթացիցԱդրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետԹուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին Իրազեկում․ երթևեկության փոփոխություն կլինիՍամվել Մարտիրոսյանը զգուշացնում է Նորածին է մահացել․ մանրամասներԼարված իրավիճակ․ Երևան-Սևան մայրուղին փակ էՏավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Մոսկվայում հայկական եկեղեցու մասին պանելային քննարկում է տեղի ունեցել ՀՀ կառավարության հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանի աշխատանքների վերաբերյալ Պուտինն է որոշել Հայաստանի և Ղազախստանի ապագան ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար)Քաղաքագետը բացահայտել է, թե հանուն Արևմուտքի հետ մերձեցման Ռուսաստանի մերժումը ինչով է սպառնում Հայաստանին Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» հաղթեց «Միլանին» և 20-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան Կիրանցի վարչական ղեկավարն ուզում է հրաժարական տալ․ հայտնի է պատճառը Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարումԱմերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ Թանկարժեք մետաղների գները նվազել են Կոչում և պաշտոն՝ 4 գյուղերը հանձնելու դիմաց «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան1994թ. ադրբեջանական յոթ ինքնաթիռներ հարվածել են Ստեփանակերտին. պատմության այս օրը (23 ապրիլ)Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնելԹշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Իրավիճակը՝ ԿիրանցումԱՄՆ-ում նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել ենԲռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Կայծակնային աճ՝ ռուբլու շուկայումՀայաստանում կարմրուկի դեպքերի թիվն աճել է․ նոր տվյալներ
Ամենադիտված