ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոուրինյոն տեղափոխվելու է «Մանչեսթեր Յունայթեդ». The Telegraph

ՍՊՈՐՏ

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, «Չելսիի» պորտուգալացի սկանդալային մարզիչ Ժոզե Մոուրինյոն սկզբունքային պայմանավորվածություններ է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գալիք խաղաշրջանում այդ թիմը ղեկավարելու մասին:

Նշվում է, որ Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունից պահանջել է ձեռք բերել պորտուգալական «Բենֆիկայի» կիսապաշտպան Ռենատու Սանշեշին եւ «Էվերտոնի» պաշտպան Ջոն Սթոուզին:

Միեւնույն ժամանակ, սակայն, նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Մոուրինյոյի միջեւ այս պահին որեւէ ստորագրված փաստաթուղթ չկա, իսկ ակումբի գործող մարզիչ Լուի վան Գալի հետ պայմանագիրը կդադարի Անգլիայի գավաթի խաղարկումից հետո:

Ավելի վաղ հայտնել էինք, որ պորտուգալացին «Յունայթեդում» 20 միլիոն եվրո կստանա տարեկան, իսկ պայմանագիրը կկնքվի մինեւ 2019 թվականի համար: Բացի սա՝ The Sun-ի տեղեկություններով, իսպանական «Վալենսիայի» սեփականատեր Փիթեր Լիմը պատրաստվում է խոշոր գումար առաջարկել Ժոզե Մոուրինյոյին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular