ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմական դեժավյուի սիլլոգիզմը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախում մեկ ամիս շարունակվող պատերազմը ցույց տվեց, որ ԱՄՆ-ի կամ Եվրոպայի հասարակություններին բնավ չի հետաքրքում՝ այստեղ հայե՞րն են ադրբեջանցիներին սպանում, թե հակառակը, Ստեփանակերտ ու Շուշի, Մարտունի ու Հադրութ է ռմբակոծվում, թե ոչ, քաղաքացիներ են սպանվում, թե ոչ։ Նրանք ընդունել են ակնհայտ կրավորական կեցվածք․ ինչպես անցած դարի 30-ականներին այդ հասարակությունները հանդուրժեցին նացիզմն ու ֆաշիզմը, հիմա էլ ստիպված են շնչել նեոօսմանիզմի էրդողանյան փոշին, հենց այն Էրդողանի, որն օրը ցերեկով բյուզանդական քաղաքակրթության վերջին նմուշը՝ Սուրբ Սոֆիան վերածեց մզկիթի, իսկ Եվրոպան ընդամենն ափսոսաց, ԱՄՆ-ում էլ՝ ասացին՝ I'm sorry: Շատերը կհամաձայնեն, որ եվրոպական ու ամերիկյան մամուլն այս ընթացքում ապացուցեց, որ իր իսկ գրած և աշխարհին որպես օրինակ մատուցած էթիկայի կանոնները՝ առաջինն ի՛նքն է ոտնահարում: Նրանք պաշտպանում ու վերարտադրում են իրենց երկրների՝ անբովանդակ ու անատամ հայտարարությունները: Անունը դնում են՝ իբր չեզոքություն ու անաչառություն ենք պահում: Իսկ իրականում դա դասական կեղծիք է՝ չկա նման բան։

Բավական է հիշել, թե Գանձակի (Գյանջա) ռմբակոծման ադրբեջանական բեմադրությունը ինչ մասշտաբներով լուսաբանեցիք՝ ծեղը գերան սարքած հանրությանը մատուցելով: Ավելի լավ է այդ դեպքում դուրս գալ այդ երկրից և անցնել սահմանի ա՛յս կողմ: Այս օրերին Թուրքիան անցել է քարոզչության ագրեսիվ մեթոդի: Այս օրերին թուրքական հեռուստաալիքները ցուցադրում են հատուկ նկարահանված սերիալներ, և փորձում աշխարհին ու իրենց ներքին լսարանին մատուցել օսմանյան պատմությունը: Կինեմատոգրաֆը լծել են ազգային-պետական մոբիլիզացիային, այսինքն՝ 2 տասնամյակից ավելի պատրաստվել են այս օրվան, այսինքն՝ Հայաստանը ոչնչացնելու հույսը ոչ միայն փայփայում են, այլ դրան տալիս են միս ու արյուն, մարդկանց գիտակցության մեջ դաջում են խալիֆայությունը վերականգնելու միֆը, նույն այն սուտը, որ գամեցին այդ տգետ ժողովրդի ուղեղի մեջ մեկ դար առաջ, որ հայերը դավաճան են ու չգիտեմ ինչ։

Ըստ էության՝ թուրքական քարոզչությունը մարդկանց գիտակցության մեջ սերմանում է միտքը, որ հզոր Թուրքիան՝ օսմանյան ավանդույթները վերակենդանացնող այսօրվա պետությունն է, իսկ այդ հզոր պետությունը կերտող նախագահը՝ Էրդողանը: Հենց այս գործելաոճով ու գործիքակազմով է, վերջինս խաբում, մանիպուլացնում սեփական ժողովրդին։ Վստահաբար կարող ենք փաստել, որ Թուրքիան շատ է գիրացնել, քաղաքական հավակնության պոչը կտրելու ժամանակն է: Դա հենց Եվրոպայի ու ԱՄՆ-ի համա՛ր է սպառնալիք: Արևմուտքը պետք է իր մասին մտածի:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular