ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կաբինետներում նստած միջազգային կառույցների ներկայացուցիչները մի՞թե չեն տեսնում` ինչ է կատարվում. Լիանա Ադամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի կանանց նախաձեռնող խմբի անդամները ՄԱԿ-ի, Եվրամիության գրասենյակների, ԱՄՆ-ի, Իտալիայի, Գերմանիայի դեսպանատների մոտ կազմակերպած բողոքի ակցիաներ կազմակերպելուց հետո պատրասվում են նոր քայլեր ձեռնարկել: Խմբի անդամ Լիանա Ադամյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց պահանջը բոլոր դեսպանատներից մեկն է՝ Ադրբեջանի ագրեսոր գործողություններին հստակ գնահատական տալը և Արցախի անկախության ճանաչումը, քանի որ դա հայ ժողովրդին ցեղասպանությունից փրկելու միակ տարբերակն է:

«Ադրբեջանին և Թուրքիային զսպելու միակ տարբերակը Արցախի ճանաչումն է և Թուրքիայի հանդեպ սանկցիաների կիրառումը: Եվ եթե բոլորը՝ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները միասին հայտարարություն տարածեն, նշելով, որ եթե Թուրքիան չդադարեցնի իր գործողությունները, ապա կճանաչեն Արցախի անկախությունը, մենք վստահ ենք, հաջորդն օրն իսկ Թուրքիան և Ադրբեջանը կդադարեցնեն ռազմական գործողությունները: Մենք պետք է ամուր պահենք մեր թիկունքը, պետք է կարողանանք Արցախի մայրերով միջազգային կառույցներին բացատրել, որ մեզանից յուրաքանչյուրը մեր մշակույթի կրողն է, մեր պատմության շարունակողը, որ դարերով ենթարկվելով էթնիկ զտումների շարունակել է գոյատևել: Հայ ժողովուրդը սերունդներով ճնշումների է ենթարկվել ու կոտորվել է: Մեզ անվերջ փորձել են վախեցնել ու ստիպել, որ լքենք մեր բնակավայրերը: Երբ Խորհրդային տարիներին Արցախը բռնակցվեց Ադրբեջանին, նույնը շարունակվեց նաև այդ ժամանակ, բայց հիմա մենք մեր պահանջատիրական հարցում շատ հասցեական ենք: Մենք չենք հանդուրժելու, որ Թուրքիան այս ամենից հետո մնա անպատիժ: Մենք աշխարհից պահանջում ենք, որ Թուրքիայի նկատմամբ կիրառվեն համապատասխան պատժամիջոցներ և սառեցվեն ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը: Մենք ուզում ենք աշխարհին ասել, որ Արցախում ապրում են կանայք, ծերեր, երեխաներ, որոնց իրավունքները ոտնահարվում են և մի՞թե գրասենյակներում նստած տարբեր կառույցները, որոնք իբրև թե մարդու իրավունքներ են պաշտպանում, չեն տեսնում այս ամենը: Մենք մեզ պաշտպանում ենք առաջնագծում, բայց հարկավոր է, որ միջազգային հանրությունը թույլ չտա, որ ահաբեկչությունը հասնի իրենց բնակավայրեր»,- ասաց Լ. Ադամյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular