Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Հարավային Կովկասի գեոպոլիտիկ «ռասկլադը»

Ինչպես հայտնի է` օրերս Թուրքիան նոր տարր է մտցրել խաղի մեջ՝ այդ երկրի փոխնախագահը հայտարարել է, որ Ադրբեջանի դիմումի դեպքում Թուրքիան կարող է զորք ուղարկել օգնության։ Այսօր, ըստ էության, թուրքական զորքը վաղուց մասնակցում է պատերազմին Ադրբեջանի կողմից, դա ոչ ոքի համար գաղտնիք չէ։ Այդ դեպքում Թուրքիայի համար ո՞րն է իմաստը պաշտոնապես պատերազմի մեջ մտնելու համար։ Եթե ռազմական առումով դա վաղուց է տեղի ունենում, նշանակում է Թուրքիայի նպատակը քաղաքական է։

Իրականում, դատելով «եթե Ադրբեջանը խնդրի» ձևակերպումից՝ Թուրքիան պատրաստվում է Ադրբեջանի վերջնական կլանմանը՝ որպես պետության։ Եթե Թուրքիան պաշտոնապես պատերազմի մեջ մտնի, դա նշանակելու է Ադրբեջանի վերջնական անեքսիա։ Թուրքիան հենց դա է բացահայտ զգուշացնում աշխարհին։ Այս պատերազմում Թուրքիայի նպատակը ոչ թե Ղարաբաղն է, այլ հենց Ադրբեջանը։ Ռուսաստանում ակնհայտ վշտացած են գործերի այսպիսի ընթացքով։ Ի վերջո, Թուրքիան խլում է Ադրբեջանը ոչ թե ինչ-որ մեկից, այլ հենց Ռուսաստանից։ 100 տարի առաջ Խորհրդային Ռուսաստանը «ստացավ» Ադրբեջանը Թուրքիային տրված հայկական հողերի դիմաց։ Հիմա Թուրքիան հավակնում է նաեւ Ռուսաստանի «բաժնին»։

Փաստացի Անկարան նախքան Վաշինգտոնի հանդիպումը, նախագահական ընտրություններից օրեր առաջ բարձրացրել է խաղադրույքները։ Հայաստանը պատրաստ է կանգնել մինչև վերջ։ Բայց Ռուսաստանը պատրա՞ստ է համաձայնվել Ադրբեջանի վերացմանն ու Դաղստանի սահմանին Թուրքիայի հայտնվելուն։ Մոսկվան հույս ունի խուսափել Թուրքիայի հետ պատերազմից։ Բայց թուրքական C 400-ը Սինոպում են, Ղրիմից ոչ հեռու, Ղրիմը Թուրքիայի ձեռքով վերադարձնելու Զելենսկու «խորամանկ պլանը», Ադրբեջան զորք մտցնելու Անկարայի փորձերը գրեթե զրոյացնում են պատերազմից խուսափելու հնարավորությունները։ Մնում է միակ տարբերակը՝ պայմանավորվել ԱՄՆ հետ Թուրքիային զսպելու առումով։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

website by Sargssyan