Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Կորոնավիրուսի տարածումը արդեն արտաքին ազդեցության ենթակա չէ. Սմբատ Գոգյան

Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երբ փոքրիկ մասնիկը (նեյտրոնը) հարվածում է որոշ նյութի ատոմի (ասենք ուրան-235), ատոմը քանդվում է, արտանետվում է X էներգիա և ավելի մեծ քանակով փոքրիկ մասնիկներ (ասենք 2 նեյտրոն): Եթե 2 նեյտրոնները հարվածեն ատոմներին, ապա կառաջանա չորս նեյտրոն (ընդհանուր X+2X=3X էներգիա), իսկ նրանք իրենց հերթին կառաջացնեն 8 նեյտրոններ (3X+4X=7X էներգիա): Տասը փուլ անց կլինի 1000-ից ավել բախում, իսկ քսան փուլ անց 1.000.000-ից ավել: Արտանետված էներգիան էլ կլինի 1000000X-ից ավել։

Բայց․․․ եթե նյութի քանակը քիչ է, ապա արտանետված նեյտրոնների մի մասը հասնելով նյութի մակերևույթին, դուրս է թռչում ու պրոցեսը թափ չի հավաքում։ Յուրաքանչյուր նյութի համար այդ քանակը տարբեր է, ընդ որում կախված նաև տեսքից։ Զանգվածի այդ արժեքը կոչվում է կրիտիկական զանգված։ Դրանից մեծ զանգվածի դեպքում պրոցեսը դառնում է անկառավարելի ու տեղի է ունենում պայթյուն։

Նման մի բան էլ կորոնավիրուսի տարածման դեպքում է։ Արդեն պայթել է։ Արդեն արտաքին ազդեցության ենթակա չի։

website by Sargssyan