Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա իրենց պատերազմը չէ. Սիրիայից բերված տասնյակ վարձկաններ սպանվում են ԼՂ-ում. Le Monde

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սիրիայից բերված տասնյակ վարձկաններ, որոնց հավաքագրողները մեծ գումարներ են խոստացել, սպանվել են մարտերի ժամանակ Ադրբեջանի կողմից կռվելիս: Այս մասին գրում է Le Monde պարբերականի թղթակից Մադժիդ Զերուկին՝ իր հոդվածում պատմելով այն մասին, թե ինչպես են վարձկաններն աղքատության պատճառով, իրենք էլ չհասկանալով ինչպես, խառնվում բոլորովին օտար պատերազմին:

«Մուստաֆա Կանտին նստած է կեղտոտ փոսի մեջ Լեռնային Ղարաբաղի Հորադիզ քաղաքի մոտակայքում, մինչ ամենուր յուրաքանչյուր 2 վայրկյանը մեկ հրթիռներ են պայթում: Հոկտեմբերի սկզբին նա բացառիկ կադրեր էր նկարում խրամատներում, որոնք յուրաքանչյուր օր տասնյակ մարդկանց են կուլ տալիս: Բոլորից հեռու: Ղարաբաղյան ռազմաճակատում»,- գրում է հեղինակը:

Նա պատմում է, որ 23-ամյա Մուստաֆա Կանտին վարձկան է, նախկին սիրիացի ընդդիմադիր Հայանա գյուղից՝ Հալեպից դեպի հյուսիս: Նա հայտնվել է ճամբարներից մեկում, որտեղ հավաքում են տասնյակ հազարավոր ընտանիքներ, և հավաքագրվել է «Համզա» ընդդիմադիր խմբի կողմից, որը վերաորակավորվել Թուրքիայի օժանդակ ուժերի: Նա կարծել է՝ մեկնելու է Լիբիա, սակայն հայտնվել է Ադրբեջանում, ինչպես հազարից ավելի իր այլ համերկրացիներ:

«Ձմռանն Անկարան այդ ջոկատներն օգտագործել է Լիբիայի մայրաքաղաքը մարշալ Հաֆթարի ուժերից պաշտպանելու համար, իսկ այժմ նրանց ուղարկել է Կովկաս՝ ադրբեջանական բանակին աջակցելու համար: Հոկտեմբերի 5-ին Jesrpres լրատվական կայքը, որին հաջողվել է ստանալ «Սուլթան Մուրադ» ջոկատի մի քանի գրոհայինների գիշերային թաղման կադրերը, ռազմաճակատում սպանվածների քանակն ընդամենը 10 օրում գնահատել է 85 մարդ: Կորած գրոհայինների հարազատները հրաժարվում են քննարկել այդ թեման, նույնիսկ նրանց մահն ընդունելուց հետո: Նոր, սակայն ոչ ճշտված տեղեկություններով, կորուստները գերազանցել են 15-ը»,-նշում է Զերուկին:

«Հրամանատարությունն ուզում է առաջ գնալ որքան հնարավոր է արագ»,- ասում է Մոհամեդը ղարաբաղյան հարավային ռազմաճակատից: Այս 24-ամյա վարձկանը չի ցանկանում խոսել հավաքագրման մասին: Այնուամենայնիվ, նա պատմում է արյունալի մարտերի և իրենց շարքերում «նահատակների» մասին:

«Թող խղճա մեզ Աստված և թող անիծվեն նրանք, որոնք վաճառում են նրանց արյունը»,- բացականչում է սպանված վարձկաններից մեկի բարեկամը: 

Բարկացած ակտիվիստ Ահմեդ Ֆերզանը՝ Ռաստան քաղաքից այս ամենում հերթական դավաճանությունն է տեսնում և կոտրված կյանքերը:

«Զինված խմբերի հրամանատարները խաբել են երիտասարդներին: Նրանց ասել են, որ ծառայելու են որպես ոստիկաններ և սահմանապահներ, այլ ոչ թե մասնակցելու են մարտերին: Նրանք, ովքեր գնացել են, ոչինչ չունեն երեխաներին կերակրելու համար»,- պատմում է նա:

Նրա խոսքով խոստացված գումարները հաճախ մնում են ժլատ հրամանատարների գրպանում: Իսկ գրոհայինները ստանում են սպասվելիք գումարի ընդամենը 20%-ը: Թուրքերը վճարում են 800-900 դոլար յուրաքանչյուրի համար, իսկ հրամանատարները վերցնում են մինչև 700 դոլար, նշում է ակտիվիստը:

«Երիտասարդներն իրենք իրենց ասում են, որ գնում են 2-3 ամսով, որ դա այդքան էլ վտանգավոր չէ և որ կարող են վաստակել 2000-3000 դոլար: Սակայն նրանք հայտնվում են առաջնագծում հենց առաջին օրը: Հավաքագրողներն այդ ընթացքում Սիրիայում տներ և մեքենաներ են գնում»,- պատմում է Ֆերզանը:

Նրա խոսքով՝ սա իրենց պատերազմը չէ: Եվ Ադրբեջանում նրանք ոչ մի փառքի չեն արժանանա: Միայն մահ:

Վեդիի ոստիկանության բաժնում եմՓաշինյանը գտել է ևս մեկ իրեն տապալելու փորձ՝ երրորդը կես տարվա ընթացքում Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ուղարկել է Ասանժի մոտ. Բաքուն փորձում է թա՞նկ վաճառել իրենՎիրավորանքներ, հայհոյանք․ Տիգրանաշենում լարված է Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ 2008թ. Արգենտինայի սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. պատմության այս օրը (25ապրիլ)16-ամյա երկու պատանիներ էին դանակահարվել․ ի՞նչ է հայտնիԱմենաուժեղ մագնիսական փոթորիկը կհարվածի այսօր Երկրին․ ինչպե՞ս կազդի մարդկանց վրաՈւժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՀայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Ալիևը սպառնում է խաղաղություն չկնքել ՀՀ-ի հետՆոր օրենք՝ Տավուշից բուհ ընդունվողների համարՄեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Ինչ աշխատանքներ են իրականացվում Բաղանիս-Ոսկեպար ճանապարհինՀայտնի է ամառային զոչակոչի ժամանակահատվածը Բաղանիսում դասադուլ էՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ռուբլին բարելավվում էՁմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ)«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»ՈՒՂԻՂ․ գերլարված իրավիճակ՝ ՏավուշումКВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Ո՞վ է մահացած 22-ամյա մոպեդավարըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել․ ԱլիևԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Միակողմանի հանձնում՝ հայկական կողմից․ Նաիրի ՀոխիկյանԱհազանգ․ Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Վթարային ջրանջատում է սպասվում․ 24 ժամ ջուր չի լինի«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Ամենադիտված