Թուրքիայում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունը, ահաբեկչական սպառնալիքի պատճառով, դադարեցրել է վիզաների տրամադրումը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԹուրքիայում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունը կասեցրել է վիզաների տրամադրումը՝ ահաբեկչական սպառնալիքի վերաբերյալ տեղեկատվության պատճառով: Այս մասին նշվել է հանրապետությունում Միացյալ Նահանգների դեսպանատան կայքում:
«Թուրքիայում ԱՄՆ-ի ներկայացուցչությունը հավաստի տեղեկություններ է ստացել պոտենցիալ ահաբեկչական հարձակումների, ինչպես նաև Ստամբուլում ամերիկացիների և արտասահմանցի քաղաքացիների հնարավոր առևանգումների վերաբերյալ: Սպառնալիքն ուղղված է նաև ԱՄՆ գլխավոր հյուպատոսության դեմ: Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության վիզաների բոլոր ծառայությունները ժամանակավորապես կդադարեցվեն», - նշվել է դեսպանատան կայքում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը