ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարծում եմ, որ իսկապես լավ առաջընթաց կա. Թրամփը՝ հայ-ադրբեջանական հակամարտության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ ներկայումս ընթացող միջազգային բանակցություններում լավ առաջընթաց է գրանցվել: Այսպիսի հայտարարությամբ Ամերիկայի ղեկավարն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Սպիտակ տանը ելույթ է ունեցել լրագրողների առջև: Հոդվածը վերցրել ենք «ТАСС»-ից:

-Տեսնենք՝ ինչ կկատարվի: Կարծում եմ, որ իսկապես լավ առաջընթաց կա <...>, - ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը:

Միևնույն ժամանակ, Թրամփը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ ընթացող բանակցությունների մասնակիցներից մեկն է:

-Այո, մենք դրա վերաբերյալ բանակցություններ ենք վարում: Մենք բանակցություններ ենք վարում Հայաստանի հետ: Մենք նրանց հետ շատ լավ հարաբերությունների մեջ ենք գտնվում: Նրանք շատ լավ մարդիկ են, - նշել է ԱՄՆ ղեկավարը:

Նա հրաժարվել է պարզաբանել՝ արդյո՞ք վերջին օրերին անձամբ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ:

-Չեմ ուզում խոսել այդ մասին ,-ասել է նա:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular