ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԱՏՕ-ի պետքարտուղարը շրջանցեց Թուրքիայի կողմից Ադրբեջան ահաբեկիչներ ուղարկելու հարցը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 ՆԱՏՕ-ի պետքարտուղար Յենս Ստոլտենբերգը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարների հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ չի պատասխանել հարցին, թե արդյո՞ք ընդունելի է ՆԱՏՕ-ի համար, երբ կառույցի անդամ երկիրը վարձկան-ջիհադիստներ է ուղարկում Ադրբեջան` հայկական կողմի դեմ կռվելու համար, որի մասին ավելի վաղ հայտարարել էր Ֆրասիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
 
Հարցին, թե ՆԱՏՕ-ում ինչպե՞ս են վերաբերվում Թուրքիայի այն քայլին, որ չլինելով հակամարտող կողմ, փաստորեն, սատարում է Արցախի դեմ պատերազմող երկրին և արդյո՞ք դաշինքի անդամ երկրներին չի անհանգստացնում Թուրքիայի այդ քայլը, պատասխանել է.
 
«Մեզ անհանգստացնում են ռազմական գործողությունները, որոնք ընթանում են այս պահին: Մեզ համար անընդունելի են խաղաղ բնակչության դեմ իրականացվող ցանկացած ոտնձգություն: Դա մարդու իրավուքնների խախտում է: Մյուս կողմից ՆԱՏՕ-ն չի հանդիսանում հակամարտության կողմ, բայց այդ ամենով հանդերձ, մենք սատարում ենք Մինսկի խմբի կոնֆլիկտի կարգավորման քաղաքական լուծում գտնելու ջանքերին: Ազդակներ ենք ուղարկում, որ ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն և պետք է սկսվեն հակամարտությունը քաղաքական ճանապարհով լուծելու քայլեր ձեռնարկվեն»,- ասաց Յ. Ստոլտենբերգը:
 
Ամինե Գրիգորյան
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular