ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ի երկու քաղաք ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամերիկյան Ֆաուլեր և Ֆորտ Լի քաղաքների քաղաքային խորհուրդները ճանաչել են Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Նմանատիպ բանաձևեր են ընդունել նաև ֆրանսիական Օ դե Սեն դեպարտամենտի խորհուրդը և ֆրանսիական Վիեն քաղաքի քաղաքային խորհուրդը: Նյութը վերցրել ենք «Кавказский узел»-ից:

ԱՄՆ-ում Ֆաուլերի քաղաքային խորհուրդը և Ֆորտ Լի քաղաքը դատապարտել են «Ադրբեջանի ագրեսիան և ճանաչել Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման և անկախության իրավունքը»:

«Նյու Ջերսի նահանգի Ֆորտ Լի քաղաքը և Կալիֆորնիայի նահանգի Ֆաուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել են Արցախի անկախությունը», - հոկտեմբերի 22-ին իր ֆեյսբուքյան էջում գրել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Մասիս Մայիլյանը:

 -Քաղաքային խորհուրդը նախագահին և ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել միանալ Արցախի ազատության աջակցությանը,- նշել է գերատեսչության խոսնակը:

Ֆաուլեր քաղաքի կայքում հրապարակվել է Լեռնային Ղարաբաղի աջակցության վերաբերյալ փաստաթուղթը: Ֆորտ Լիի քաղաքապետարանի կայքում բանաձևը տեղադրված չէ, սակայն քաղաքապետի ստորագրությամբ սկանը հրապարակվել է Մասիս Մայիլյանի ֆեյսբուքյան էջում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular