ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմի գաղտնի կորուստներն Ադրբեջանում. BBC-ի անդրադարձը Ալիևի կողմից զոհերի իրական թիվը թաքցնելուն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը չի բացահայտում իր կորուստները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, բայց 100 հազարանոց Մինգեչաուր քաղաքում գտնվող գերեզմանները մոտավոր պատկերացում են տալիս Բաքվի կորուստների մասշտաբների մասին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրել է հեղինակավոր BBC-ի ռուսական ծառայությունը, որը ԼՂ պատերազմում զոհված զինծառայողների 26 թարմ գերեզման է հայտնաբերել Ադրբեջանի արդյունաբերական Մինգաչաուր քաղաքի ռազմական գերեզմանատանը: «Այնքան շատերն են թաղված այստեղ Ղարաբաղյան հակամարտության սրացումից ի վեր»,-նշված է հոդվածում:

Նշվում է, որ Բաքուն ընդհանրապես տվյալներ չի տրամադրում ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների մասին: BBC-ն հիշեցրել է Ռուսաստանի «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Ալիևի խոսքերն առ այն, թե այս պահին կորուստների մասին տեղեկությունը գաղտնի է: «Այս մասին ադրբեջանական հասարակությունը կտեղեկացվի ռազմական գործողությունների ակտիվ փուլի ավարտից հետո», - ասել է Ալիեւը:

Հոդվածում հիշատակվում է, սակայն, որ Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 20-ը Ադրբեջանն ունեցել է 6309 մարդու կորուստ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular