Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Երկու տարի սաղ բյուջեն ձեռքդ էր, սարքեի՛ր. Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ուրեմն, մեծ արագության վրա անվադողը պայթել է, մեքենան շուռ է եկել, ուղեւորները զոհվել են։
Վարորդը ասում է․
- Դե մեքենա ա, նորմալ ա, մի օր պետք ա պայթեր։
Տեսնում է, որ ուզում են իրեն ծեծեն, միանգամից «կրուտիտ» է լինում․
- Դե, «նախկինները» էնքան էին քշել, ռեմոնտի փողերը կերել էին, դղյակներ էին սարքել, յուղը չէին փոխել, դրա համար էլ ակը «պրոկոլ» էր տվել, պայթեց։
Բա չե՞ն ասի․
- Տեսար պրոբլեմ կար՝ չվերցնեիր մեքենան։ Այ անասուն, երկու տարի սաղ բյուջեն ձեռքդ էր, սարքեի՛ր։ Գռդոն անելու ու մեքենայի վրա թիթեռ նկարելու փոխարեն դողերը սարքեիր։
Ու հանկարծ բոլորը գլխի են ընկնում․
- Այ լակոտ, կարո՞ղ ա դու քշել չգիտես։ Մեզ խաբում էիր, ասում, քշեմ, բոլորիդ հասցնեմ պայծառ ապագա։ Կարո՞ղ ա ուղղակի ուզում ես կայֆավատ լինես ու սելֆիներ նկարես։

Հ․Գ․ Եզովպոսը քաչալ էր, թոփալ էր, ինչ էր, բայց հրաշալի լեզու է ստեղծել։ Ուղղակի չէի պատկերացնում, որ անկախության 30-րդ տարում ստիպված ենք լինելու այդ լեզվով խոսել, ինչպես մարազմատիկ Բրեժնեւի ժամանակ։

website by Sargssyan