Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ար­նոտ բե­րան մար­դա­կե­րը» Հա­յաս­տա­նը Լի­բիա ու Սի­րիա դարձ­նե­լու կի­սա­ճամ­փին է»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մինչ գեր­տե­րու­թյուն­նե­րը շա­րու­նա­կում են ա­մե­նօ­րյա ռե­ժի­մով հոր­դո­րել պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նել, ա­ռաջ­նագ­ծում ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը շա­րու­նակ­վում են։ Այս հար­ցում էլ հա­մա­նա­խա­գա­հող եր­կր­նե­րի պաշ­տո­նյա­նե­րը ոչ հաս­ցեա­կան հոր­դոր­ներ են ուղ­ղում՝ շատ լավ գի­տակ­ցե­լով, որ հրա­դա­դա­րը խախ­տում է ադր­բե­ջա­նա­կան կող­մը։ Այս ա­ռու­մով վե­րի­ֆի­կա­ցիոն մե­խա­նիզմ­նե­րի ներ­դր­ման ա­ռա­ջարկն էլ դեռ օ­դում է, երբ բո­լո­րին հս­տակ կլի­նի, թե ով է ի­րա­կա­նում հրա­դա­դա­րը խախ­տում։

Իսկ մինչ այդ Ադր­բե­ջանն ան­գամ հու­մա­նի­տար նպա­տակ­նե­րով չի ցան­կա­նում ժա­մա­նա­կա­վո­րա­պես կրա­կը դա­դա­րեց­նել։ Այ­սօր ԱՄՆ պետ­քար­տու­ղար Մայք Պոմ­պեո­յի հետ կհան­դի­պեն ՀՀ արտ­գործ­նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը և ադր­բեջան­ցի նրա պաշ­տո­նա­կի­ցը։ Այս ան­գամ ԱՄՆ-ն է փոր­ձում հրա­դա­դա­րի պահ­պան­ման միջ­նորդ լի­նել, իսկ թե ինչ կս­տաց­վի, ա­ռա­ջի­կա­յում կերևա։ Հա­վե­լենք միայն, որ Արևմուտքն ան­գամ ու­ղիղ չի հայ­տա­րա­րում, որ այս պա­տե­րազ­մի հիմ­նա­կան դե­րա­կա­տար­նե­րից մե­կը Թուր­քիան է, այդ ա­ռու­մով մշ­տա­պես լղոզ­ված հայ­տա­րա­րու­թյուն են հն­չե­ցնում, թե «եր­րորդ եր­կր­նե­րը» չպետք է թե­ժաց­նեն կրա­կը, իսկ թե ով է այդ «խոր­հր­դա­վոր» եր­րոր­դը, բա­ցա­հայտ չի էլ նշ­վում։ Ի­րա­վի­ճա­կի շուրջ զրու­ցում ենք «Հայ­րե­նիք» կու­սակ­ցու­թյան խոր­հր­դի ան­դամ, ԱԺ նախկին փոխ­խոս­նակ Ա­ՐԱ ՍԱ­ՀԱ­ԿՅԱ­ՆԻ հետ։

- Պա­տե­րազ­մի ար­դեն 26-րդ օրն է, հրա­դա­դա­րի պահ­պան­ման պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներն Ադր­բե­ջա­նը շա­րու­նա­կում է խախ­տել։ Թուրք-ադր­բե­ջա­նական տան­դե­մի նկր­տում­նե­րը ինչ­պե՞ս է հնա­րա­վոր զս­պել, ռազ­մա­կան գո­տուց զո­հե­րի դուրս­բեր­ման հա­մար ին­չու՞ գո­նե կար­ճատև ժա­մա­նա­կով Ադր­բե­ջա­նը չի ցան­կա­նում դա­դա­րեց­նել կրա­կը։


- Ադր­բե­ջա­նա-թուր­քա­կան ռազ­մա­կան ագ­րե­սիան, ո­րին ներգ­րավ­ված են նաև ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վո­րում­ներ, հան­դի­պել է հայ­կա­կան բա­նա­կի և նրան զո­րակ­ցող կա­մա­վո­րա­կան­նե­րի դի­մադ­րու­թյա­նը: Վի­ճա­կը ռազ­մա­ճա­կա­տում գնա­հատ­վում է ծանր, բարդ, ու­նենք ան­դառ­նա­լի կո­րուստ­ներ:
Այս պա­հին տար­բեր տե­ղե­րից հն­չում են միաս­նու­թյան ու գո­տեպ­նդ­ման խոս­քեր, հաղ­թա­նա­կին հա­վա­տա­լու կո­չեր: Պա­տե­րազ­մող երկ­րում նման մթ­նո­լորտ պահ­պա­նե­լը կարևոր է: Բայց դա բա­վա­րար չէ գե­րակշ­ռու­թյուն ձեռք բե­րե­լու հա­մար: Այս պա­տե­րազ­մում թշ­նա­մին մեր դեմ օգ­տա­գոր­ծում է գե­րար­դիա­կան սպա­ռա­զի­նու­թյուն, տեխ­նի­կա, տեխ­նո­լո­գիա­ներ: Վճ­ռա­կա­նու­թյու­նից և հա­վա­տից զատ պա­հանջ­վում է անհ­րա­ժեշտ սպա­ռա­զի­նու­թյուն, որ­պես­զի թշ­նա­մուն հասց­վի հա­մար­ժեք մա­կար­դա­կի, ո­րա­կի և ուժգ­նու­թյան հար­ված, կա­սեց­վի նրա ա­ռաջ­խա­ղա­ցու­մը: Մարդ­կա­յին միտ­քը, ո­գին, կամ­քը, կազ­մա­կերպ­վա­ծու­թյու­նը, մար­տա­կան պատ­րաստ­վա­ծու­թյու­նը և է­լի շատ ու շատ ո­րակ­ներ բազ­մա­պա­տիկ ար­դյունք են տա­լիս թշ­նա­մուն չզի­ջող սպա­ռա­զի­նու­թյան առ­կա­յու­թյամբ` օ­դում և ցա­մա­քում: Պա­տե­րազ­մի ա­ռա­ջին օր­վա­նից մատ­նա­ցույց ենք ա­նում թուր­քին` որ­պես ադր­բե­ջան­ցու դաշ­նակ­ցի: Իսկ ո՞վ է և որ­տե՞ղ է մեր դաշ­նա­կի­ցը, ո­րի ա­ջակ­ցու­թյան ա­պա­հո­վումն իշ­խա­նու­թյան պար­տա­կա­նու­թյունն է, և ոչ թե խրա­մա­տում կանգ­նած զին­վո­րի կամ նրան մե­ծաց­րած ծնո­ղի: Այս պա­տե­րազ­մում թշ­նա­մին մեր դեմ է հա­նել գե­րար­դիա­կան սպա­ռա­զի­նու­թյուն, տեխ­նի­կա, տեխ­նո­լո­գիա­ներ, բարձ­րա­կարգ օ­տա­րերկ­րյա ռազ­մա­կան խոր­հր­դա­կան­ներ ու մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պլա­նա­վոր­ման ու վար­ման մաս­նա­գետ­ներ:

- Հաշ­վի առ­նե­լով, թե այս պա­տե­րազ­մում քա­նի երկ­րի շա­հեր են բախ­վում, և ա­հա­բե­կիչ­նե­րի ներ­կա­յու­թյու­նը ինչ վտան­գա­վոր ի­րա­վի­ճակ է ստեղ­ծել տա­րա­ծաշր­ջա­նում, ին­չու՞ այդ եր­կր­նե­րը գոր­ծուն ջան­քեր չեն ներդ­նում պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նե­լու հա­մար։ Հա­մե­նայն դեպս, ա­ռերևույթ այդ ա­մե­նը չի երևում։

- Ձեր հար­ցե­րի պա­տաս­խա­նը պա­հան­ջեք պե­տա­կան պա­տաս­խա­նա­տու­նե­րից, ինչ­պես նաև հարց­րեք նրանց, թե ին­չու Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի շուրջ հա­կա­մար­տու­թյու­նը վե­րած­վեց լայ­նա­մասշ­տաբ պա­տե­րազ­մի: Նման բա­նե­րը անս­պա­սե­լի, ա­ռա­վել ևս ան­կան­խա­տե­սե­լի չեն կա­րող լի­նել:

- Հա­յաս­տա­նում բո­լո­րի հա­յացքն ուղղ­ված է դե­պի Ռու­սաս­տա­նը, մյուս եր­կր­ներն էլ չեն թաքց­նում, որ Թուր­քիա­յին կա­րող է միայն Ռու­սաս­տա­նը կանգ­նեց­նել։ Ռու­սաս­տա­նի գոր­ծո­ղու­թյուն­ներն այս ըն­թաց­քում ինչ­պե՞ս եք գնա­հա­տում, և ռու­սա­կան կող­մի միջ­նոր­դու­թյամբ հայ­տա­րար­ված հրա­դա­դա­րը Ադր­բե­ջա­նը չպահ­պա­նե­լով` ար­դյո՞ք նրա հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում մեծ խզում չար­ձա­նագ­րեց։

- Ճիշտ չեք, երբ ա­սում եք` «բո­լո­րի հա­յացքն ուղղ­ված է դե­պի Ռու­սաս­տա­նը»: Հա­յաս­տա­նում ոչ բո­լորն են Ռու­սաս­տա­նը հա­մա­րում մեզ բա­րե­կամ և եր­կու­սու­կես տա­րի գոր­ծում են ընդ­դեմ հայ-ռու­սա­կան դաշ­նակ­ցու­թյան: Նաև մի բան. ես այն մարդ­կան­ցից չեմ, ով­քեր ան­վա­րան գի­տեն ու­րի­շի պար­տա­կա­նու­թյուն­նե­րը: Ճիշտ կլի­նի ազ­գո­վի սթափ­վենք ու հաս­կա­նանք, թե ին­չու լա­վա­գույն ա­պա­գա­յի խոս­տում­նե­րով հմայ­ված մեր ոտ­քով ե­կանք-ըն­կանք ա­մե­նա­կուլ պա­տե­րազ­մի ե­րա­խը: ՈՒ նաև ճիշտ կլի­նի զգաս­տա­նանք, հեռ­վից փչող տաք հո­վե­րին չտր­վենք, հաս­կա­նանք, որ «ար­նոտ բե­րան մար­դա­կե­րը» Հա­յաս­տա­նը Լի­բիա ու Սի­րիա դարձ­նե­լու կի­սա­ճամ­փին է:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Այս պահին շարունակվում է ակցիան . Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ)Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնումՏոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԱդրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ«Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ)Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համարՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման ԹաթոյանԱպրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկություն չունենք նրա առողջական վիճակի մասին. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ LE FIGARO պարբերականինՀայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարարՏավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին. Հայկ ԿոնջորյանՎարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է»Խորհրդարանական ընդդիմություն, կյանքում առաջին և վերջին անգամ ձեզ եմ դիմում մանդատները դնելու կոչով. Վարուժան ԲաբաջանյանԱրգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը ՀայաստանԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմԱդրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, ՀՀ-ն՝ սահմանազատման հետ կապված ռիսկի նվազեցումՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել. Արցախի ԱԺX-69 թևավոր հրթիռԴավիթ Տոնոյանն իր գործին առաջին անգամ քաղաքական գնահատական է տալիս. ինչո՞ւ ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակըG7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղությանՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակըԱՄՆ-ն ներգրավված չէ որևէ հարձակողական գործողությանը. Բլինկենը՝ Իրանին հարվածի մասինՓաշինյանի լեգիտիմությունն օր օրի անկում է ապրում. Բոզոյանը՝ Freedom House-ի զեկույցների մասինՀայաստանում եկամուտների համատարած հայտարարագրման ժամկետը երկարաձգվել էՈստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը պայթուցիկ սարքով փակվել էր Փարիզում Իրանի հյուպատոսարանումՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել էԽոշոր հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Հայկ Հարությունյանը 50 օր պայքարեց ապրելու համար,բայց այդպես էլ չփրկվեցԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է Արտակարգ իրավիճակ․ վարդանաշենցիները փակել են Երևան-Մարգարա ավտոճանապարհըՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Հայերն ու ադրբեջանցիները մնացել են կողք կողքիՀայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ Սերգեյ Լավրով Արևիկ Մարգարյանը՝ «Կրասնոդարի երկրամասի մշակույթի վաստակավոր գործիչ» Ոչ թե պետպատվերի գումարն է վերջացել, այլ՝ կիրառությունն է կասեցվածՁեր նիկոլական ստերը 40 րոպեի կյանք ունեն․ Կարեն ՔոչարյանԿիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վարդան Պետրոսյանը Մոսկվայում կներկայացնի «Օրորոցային պատվիրան» ներկայացումը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆավթի գներն աճել են Վիրավորում ստացած Հայասերի վիճակը անհույս էրՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ
Ամենադիտված