ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանը հայտարարել է, որ թույլ չի տա ռազմական բեռներ փոխադրել ինչպես Հայաստան, այնպես էլ Ադրբեջան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Арсенали» ռազմավերլուծական թերթի գլխավոր խմբագիր Իռակլի Ալադաշվիլին, մեկնաբանելով Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հայտարարությունը, հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի ակտիվ ռազմական գործողությունների սկզբից Վրաստանը հայտարարել է, որ թույլ չի տա ռազմական բեռներ փոխադրել ինչպես Հայաստան, այնպես էլ Ադրբեջան: Դմիտրի Ալեքսանդրովի հեղինակած հոդվածը վերցրել ենք «Взгляд»-ից:

-Վրաստանը խստորեն հետևում է և հետևելու է այս դիրքորոշմանը, - շեշտել է նա, - երկու պետություններն էլ մեզ համար բարեկամական են: Մենք չենք կարող թույլ տալ, որ ռազմական բեռներ անցնեն՝ ի վնաս նրանցից որևէ մեկի:

-Այսպիսով, Զատուլինի առաջարկն անընդունելի է: Վրաստանը չեզոքությունը չի խախտի: Ուզու՞մ են բեռներ հասցնել Գյումրիի ռազմական բազա: Թող Իրանի միջոցով անեն, եթե Իրանը համաձայնի, չնայած նա նույնպես չեզոքություն է պահպանում, - նշել է Ալադաշվիլին:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular