ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շվեդիան համաճարակի բուռն շրջանում որոշել է դադարեցնել կարանտինը տարեցների համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Համաճարակի բուռն շրջանում Շվեդիան որոշել է տարեցների համար դադարեցնել կարանտինը: Այս մասին հաղորդել է «Reuters»-ը՝ հղում անելով տեղական հասարակական առողջապահական գործակալությանը: Նյութը վերցրել ենք lenta.ru կայքից:

Տարեցների ինքնամեկուսացման դադարեցման նոր առաջարկը բացատրվում է նրանով, որ այժմ՝ գարնան համեմատ, գրանցվում է COVID-19-ի վարակման ավելի ցածր մակարդակ: Միևնույն ժամանակ, շվեդ թոշակառուները երկար ժամանակ պահպանել են կարանտինը, ինչը հանգեցնում է հոգեկան առողջության խնդիրների աճին: Առողջապահական գործակալությունը նաև նշել է, որ երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիքի նշաններ չի տեսնում:

Մինչև հիմա Շվեդիայում 70-ից բարձր տարիք ունեցող մարդիկ պետք է հրաժարվեին հասարակական տրանսպորտով ճանապարհորդելուց և հասարակական վայրեր այցելելուց: Այժմ նրանց խորհուրդ են տալիս նախազգուշական նույն միջոցառումները, ինչ որ մնացած քաղաքացիներին, այն է՝ խուսափել մեծ հավաքներից, հիվանդության առաջին իսկ նշանների դեպքում ինքնամեկուսանալ և սոցիալական հեռավորություն պահպանել:

Ինչպես շատ երկրներում, այնպես էլ Շվեդիայում կորոնավիրուսի թիրախը դարձել են հենց տարեցները: Փորձագետները պնդում են, որ մահվան շատ դեպքերից կարելի էր խուսափել, եթե իշխանությունները ճիշտ միջոցառումներ ձեռնարկեին և ուշադրությունը կենտրոնացնեին ազգաբնակչության ավելի խոցելի խմբի վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular